Հանձնումը տեղի է ունեցել Աղդամի շրջանում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ 15-ամյա Ջավիդ Մամեդովը հանձնվել է Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցչին: Նրա հանձնումը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Բաշ Քերվենդ գյուղի մոտ : Ջ. Մամեդովը սեպտեմբերի 5-ին Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի շրջանում հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել էր հայ դիրքապահների կողմից: Ադրբեջանական քարոզչամիջոցները ադրբեջանցի պատանու հանձնման Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մարդասիրական քայլը ներկայացնում են բացասական լույսի ներքո:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ