Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն ազատ արձակեց Անուշավան Գրիգորյանին:
Նա կալանավորվել էր անցյալ տարվա նոյեմբերի 5 -ին՝ Շանթ Հարությունյանի եւ նրա համակիրների հանրահավաքին մասնակցելու համար:
Անուշավան Գրիգորյանն այդ օրը պատահաբար էր հայտնվել Ազատության հրապարակում, նա դուրս էր եկել հոգեբուժարանից, ուր գտնվել է հաշվառման մեջ:
Մինչ վերջերս նա պահվել է հոգեբուժարանում, հոգեկան հիվանդների մեջ:
Անուշավանի խնամքը կիրականացնի նրա մայրը:
Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ