Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք, Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին

Սեպտեմբեր 11,2014 15:27

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

Փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

ք.Ստեփանակերտ,
11 սեպտեմբերի 2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Իմ խորին համոզմամբ Հայկական կողմը իզուր է այդ տղային հանձնել ադրբեջանին, պետք է հաձվեր երրորդ երկրի: Հիմա այդ խեղճ երեխայի արյան մեջ բենզին կսրսկեն ու կասեն թե հայերն են արել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930