Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը չգնահատեց ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավորների վարքը 

Սեպտեմբեր 11,2014 15:27

«Այդ ենթադրությունը լրատվամիջոցների ենթադրությունն է, այս պահի դրությամբ այդ ենթադրության հավանական իրավական և իրական հիմքերի մասին ես որևէ տեղեկատվություն չունեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն`անդրադառնալով իր`ԱԺ էթիկայի հանձնաժողովը ղեկավարելու մասին տեղեկություններին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանն արդեն հաստատել է , որ պատրաստվում է հրաժարվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից`զբաղվածության պատճառով: Խոսակցություններ են շրջանառվում, որ այդ պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Արփինե Հովհաննիսյանին: «ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրումն արդեն իսկ նշանակում է, որ ՀՀԿ-ն ինձ տեսել է որպես Էթիկայի հանձնաժողովի անդամ: Այստեղ համաձայնելու կամ չհամաձայնելու խնդիր չկա, դա մեր կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքը  դեռ չի կարող հաստատել այդ լուրերը: 
Այնուհադերձ, լրագրողները հետաքրքվեցին՝ Էթիկայի հանձնաժողովն անելիք չո՞ւնի ՀՀԿ-ական պատգամավորների պահվածքի մասով: Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանում ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ դարձյալ անթույլատրելի արտահայտություններով էին դիմել իրենց հարցեր տվող լրագրողներին: «Ես չեմ հետևել և չեմ նայել այդ տեսանյութերը շատ հարգելի պատճառով: Արդեն չորրորդ օրն է՝ ես նախագծեր եմ զեկուցում և, ինչպես իմ գործընկերներից մեկի դիտարկմանն արձագանքեցի, դեռևս ամբիոնի մոտից որևէ տեղ չեմ հեռացել: Ճիշտն ասած, կոնկերտ ձեր ասած դրվագի հետ կապված ես կոնկերտ տեսանյութերը չեմ տեսել: Ինչ վերաբերում է ընդհանրապես էթիկայի հանձնաժողովի լիազորություններին, եթե հիշում եք, պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախկինում լսումներ էր նախաձեռնել միջազգային փորձագետների մասնակցությամբ, որոնք խոսում էին էթիկայի կանոների ընդլայնման և լիազորությունների որոշակի փոփոխման մասին: Այս պահի դրությամբ ես իրավասու չեմ նման որևէ հայտարարությամբ հանդես գալ, բայց անկասկած կարծում եմ, որ ընդհանրապես Էթիկայի հանձնաժողովներին վերաբերող նորմերն անընդհատ կատարելագործման կարիք ունեն»- ասաց Արփինե Հովհաննիսյանը: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930