Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի» 10 զոհերի սպանության մեղավորները գտնվե՞լ են»` հակադարձում է Աղվան Հովսեփյանին

Սեպտեմբեր 11,2014 15:20

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համար առեղծվածային են «Մարտի 1-ի» գործով բացահայտումների մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պնդումները:

«Նորություն է, որ «Մարտի 1-ի» գործով կան արդեն ավարտված գործեր: Այդ դեպքում ինձ համար առեղծվածային է` ինչո՞ւ գոնե ամենահակիրճ ձեւով չի տեղեկացվել հասարակությունը»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն այսօր վստահեցրել է, որ «Մարտի 1-ի» գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են, եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի վերանայվել դատական ատյաններում:

«Չեմ կասկածում, որ որոշ դրվագների շուրջ ինչ-որ մի գործընթաց եղել է ու մինչեւ անգամ ավարտվել, բայց ինձ շատ զարմացնում է, որ այդքան բարձր հնչեղություն ունեցող գործի մասին իմանում ենք հպանցիկ, ընդհանուր եւ որեւէ մանրամասներ կամ դրվագներ չգիտենք»,- շարունակեց տիկին Ալավերդյանը:

Նա նաեւ իր հարցադրումները բարձրացրեց. «Իսկ տասը զոհերի սպանության մեղավորները գտնվե՞լ են, այսինքն, Աղվան Հովսեփյանի թվարկած բացահայտումների մեջ կա՞ որեւէ մի բացահայտում, թե ով է սպանել ու ինչ դատավճիռ է կայացվել, եթե դատավճիռ է եղել, ինչո՞ւ այդքան գաղտնի: Այդ նույն օրը 200-ից ավելի վիրավոր զինվորներ են եղել եւ արդյոք այդ դրվագը նույնպես ուսումնասիրվե՞լ է, եթե` այո, ապա ինչպիսին է այդ վիրավորների հանդեպ հետագա գործողությունները: Նրանք պետք է փոխհատուցվե՞ն, թե՞ պատժվեն: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Չեմ կարծում, որ այդ գաղտնապահությունը տեղին է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930