Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների   համար սահմանվել է 9.2 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք

Սեպտեմբեր 11,2014 15:18

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին երկու ամիսների ընթացքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման 92 դեպքի համար սահմանվել է 9.2 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 3.4 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը հայտնել է, որ միայն մեկ օրվա ընթացքում իրականացրած օպերատիվ ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված փայտանյութի տեղափոխման 11 դեպք, ինչի արդյունքում սահմանվել է 1.1 մլն դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 800 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտի ձեռքբերումից: Նախարարությունը հետևողական է լինելու բնապահպանական նորմերի խախտումները բացահայտելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու գործում:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930