ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` անհայտ անձի կողմից ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ համակարգչային տեղեկատվություն հանդիսացող համացանցի՝ facebook.com սոցիալական կայքի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Ընդ որում, հետաքրքրական է, որ Հ.Թոքմաջյանը ոչ թե անձամբ է դիմել ոստիկանություն, այլ նրա անվան հետ կապված սկանդալի մասին հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը` պատմելով, որ ինչ-որ մեկը կոտրել է ռեկտորի պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջը և էջում՝ որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում