Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմպրոմցի. «Իրենց գրպանից թող վերադարձնեն մեր աշխատավարձերը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2014 14:31

Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները խաղաղ ցույց էին կազմակերպել Վանաձորի Հայքի հրապարակում:

Նրանք մի քանի անգամ շրջեցին կենտրոնական հրապարակում, ապա մոտեցան ՀՀ Լոռու մարզպետարանի շենքին:

Qinprom_5 Qinprom_3 Qinprom_2 Qinprom_1 Qinprom_6

«Թող բոլոր նախարարները, նախագահը, վարչապետը լսեն իմ խոսքերը, իրենք ստանում են ահռելի գումարներ, որ մեր բանվորի 10 ամսվա աշխատավարձն է իրենց մեկ ամսվա աշխատավարձը, եթե չեն կարողանում մեր աշխատավարձերը վերադարձնել, թեկուզ մեկ ամիս փող չստանան իրենք, բայց իրենց գրպանից թող վերադարձնեն մեր աշխատավարձերը»,-իր բողոքն արտահայտեց գործարանի աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ իրենք պահանջում են ողջ աշխատավարձը:
«Մեր հիմնական ասելիքն է` մեր աշխատավարձերը թող տան, ամբողջը, մեկ ամսվանով հարց չի լուծվում, եթե 10 ամիս մարդը սպասում է աշխատավարձի, մեկ ամսվանով նա ոնց կարող է հարցեր լուծել»:

Գործարանի աշխատակիցները կարողացան հեռախոսով կապ հաստատել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ:

Նա տեղեկացրեց, որ վաղը ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածում կգա Վանաձոր:

Մանրամասները` տեսանյութերում

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930