Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում հոն գրեթե  չկա, սակայն Իջեւանի  գործարանում հոնի օղի են թորում

Սեպտեմբեր 11,2014 14:16

 

Մթերվող  հոնի գինն «այրում է», ինչպես` հոնի օղին:

 

«Ագրոլրատու» թերթի  վերջին համարում գրված է, որ սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզ իր այցի ավարտին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Իջեւանի գինու, կոնյակի գործարան, որտեղ գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանն ասել է, որ այս տարի իրենց մոտ մթերել են ծիրան եւ հոն, որից օղի են թորել, առաջիկայում էլ խաղող կընդունեն:

Տավուշի մարզում ծիրանենիները քիչ են, այս տարվա գարնանը  ցրտահարությունից գրեթե ամբողջությամբ ոչնչացավ հոնի եւ ծիրանի բերքը: Զանգահարեցինք Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կոնյակի արտադրության գծով փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանին: Նա ասաց, որ  իրենք ծիրան մթերել են ոչ թե Տավուշի մարզում, այլ` Արարատյան դաշտում:  Գ. Աղաբաբյանի խոսքերով` իրենք պատվիրատուների հետ պայմանագիր ունեն հոնի օղի մատակարարելու վերաբերյալ, ուստի Աչաջուր գյուղից կիլոգրամը 450 դրամով հոն են մթերել, որից օղի են թորել, մուրաբա  եւ կոմպոտ պատրաստել: Նա չկարողացավ հայտնել մթերված հոնի քանակն, ասելով, որ այդ թվերը առկա  են  գործարանի հաշվապահությունում: Փոխտնօրենն  ասաց, որ այսօր  իրենք Իջեւանի տարածաշրջանից  60 կգ հոն են մթերելու` կիլոգրամը 600 դրամով: Նշենք, որ անցյալ տարի Իջեւանի տարածաշրջանի բնակիչները հոնը մթերողներին հանձնել են  կիլոգրամը 150-170 դրամով:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930