Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը 3 անգամ զգուշացրեց ՀՀԿ-ականներին «խրամատը» չլքել

Սեպտեմբեր 11,2014 13:57

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց եւ ընդունվեց ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի մայիսի 23-ին ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը» վավերացնելու մասին հարցը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարման կարգի վերաբերյալ հայտարարեց, որ «թեպետ վարկի նպատակը բարի է, ելնելով այն բանից, որ մեր պետական պարտքն անցնում է վտանգավոր սահմանը, մեր գործընկերներին առաջարկում ենք քվեարկել ձեռնպահ»: Ձեռնպահ քվեարկեց 20 պատգամավոր, 22-ը դեմ քվեարկեցին, 72-ը՝ կողմ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, որ «ԲՀԿ-ն բազմիցս ասել է,  մեզ համար ընդունելի չէ մեր վարկային պարտավորությունները անընդհատ ավելացնելը՝ դրանով մեր պարտքը հասցնելով հոբելյանական 5 մլրդ-ի սահմանին: ԲՀԿ-ն քվեարկում է դեմ»:

Ուշագրավ է, որ նիստի սկզբից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 3 անգամ տարբեր ձեւակերպումներով զգուշացրեց ՀՀԿ-ականներին, որ գոնե մի քիչ դիմանան եւ չլքեն իրենց «խրամատները», որովհետեւ վարկային ծրագիր ունեն, որը պետք է հաստատեն քվեարկությամբ՝ նիստի ընթացքում: Մինչ այդ պետք է քննարկվեր սոցիալական ուղղվածության այդ վարկային ծրագիրը, ու երբ հարցերն ավարտվեին, հարակից զեկուցումն ավարտվեր, մտքերի փոխանակումն ավարտվեր, այդ ժամանակ էլ պետք է անցնեին քվեարկության: Ուստի, քանի որ ժամն անորոշ էր, Գալուստ Սահակյանը ստիպված մի քանի անգամ զգուշացրեց չլքել դահլիճը. «Մենք վարկային ծրագիր ունենք, կքնննարկենք այդ ծրագիրը եւ այսօր կքվեարկենք, խնդրում եմ ուշադիր լինել»: Քիչ անց, երբ ընթերցեց նորից այդ վարկային ծրագրի անունը՝ Գալուստ Սահակյանը նորից հիշեցրեց՝ «Խոսքը վերաբերում է այս հարցին, պետք է քննարկենք ու քվեարկենք այսօր: Անմիջապես քննարկումից հետո քվեարկելու ենք: Խնդրում եմ ուշադիր լինել»:

Այս պահին քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած 2013-ի մայիսի 23-ին ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված սոցիալական պաշտպանվածության երկրորդ ծրագրի ֆինանսավորման  համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930