Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Կոմունիստական ժամանակներին չեն վերադառնում» 

Սեպտեմբեր 11,2014 13:45

Խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարել :

Այսօր խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարել: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, որը նախորդ նստաշրջանում եւս զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հանձնաժողովի քարտուղար է ընտրվել դարձյալ ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը: 

Ընդդիմությունը, հիշեցնենք, հրաժարվեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչներ ունենալուց: Այդ խնդիրն առաջացավ դեռ նախորդ տարի դեկտեմբերին`«Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի օտարման եւ 300 միլիոն պարտքի օրինականության հարցերի քվեարկության ժամանակ: Այն ժամանակ ընդդիմադիրները պնդեցին, որ քվեարկության արդյունքերը խեղաթյուրվել են, իսկ հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ ընդդիմադիրները հրաժարվեցին հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալուց:

Այնուհետեւ, քաղաքական մեծամասնությունն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ «սղղացրեց»`հանձնաժողովում ՀՀԿ-ի տեղերն ավելացնելով, որպեսզի կարողանան նիստերում քվորում ապահովել: Հանձնաժողովի 13 անդամներից 7-ը ՀՀԿ-ականներ են: 

Aravot.am-ի հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց, որ հանձնաժողովի որոշումներն արդեն իսկ լեգիտիմ չեն: «Ցանկալի է, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցություն ունենան մեր հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի ավելորդ շահարկումներ, ավելորդ խոսակցություններ չլինեն: Բայց եթե իրենք ցանկություն չունեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, դա չի նշանակում, որ մենք չպետք է հանձնաժողով ունենանք ու խաթարենք ԱԺ-ի բնականոն աշխատանքը»,- ասաց նա: 

Դիտարկմանը`ստացվում է կոմունիստական, միակուսակցական ժամանակների՞ն ենք վերադառնում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Կոմունիստական ժամանակներին չենք վերադառնում: Փորձում ենք ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը: Ընդդիմությանը կրկին հորդորում եմ մասնակցություն ունենալ, ուզում ե՞ն, թող ամբողջ գործընթացն իրենք վերցնեն իրենց ձեռքը, որպեսզի հետագա որեւէ քվեարկության ժամանակ չփորձեն անտեղի շահարկել, թե ձայները ճիշտ չեն հաշվվել: Ես ուզում եմ, որ իրենք մասնակցեն, եթե իրենք չեն ուզում`իրենց խնդիրն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930