Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը անորոշության մեջ են թողել». Բորիս Նավասարդյան

Սեպտեմբեր 11,2014 13:36

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան համակարգող Բորիս Նավասարդյանի համոզմամբ, Հայաստանի՝ եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելը Ռուսաստանի համար սկզբունքային հարց էր անցած տարի, երբ նպատակ կար վիժեցնել Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցը:

Նա այսօր «Տեսակետ» ակումբում ասաց, որ Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալու հարցը կորցրել է իր արդիականությունը, որովհետև Մաքսային միությունը լուծվել է Եվրասիական տնտեսական միության մեջ, և ՄՄ անդամ դառնաը նշանակում է ԵՏՄ անդամ դառնալ. «Հայաստանի մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, չիրականացավ, և Հայաստանը հիմնադիրների կազմում չէ: Արդյո՞ք հոկտեմբերի տասին Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կլինի՝ դժվար է ասել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի անդամակցությունը Ղազախստանին այնքան էլ չի գոհացնում»:

Պարոն Նավասարդյանի մեկնաբանմամբ, Ռուսաստանի և Ղազախստանի միջև խնդիրներ են առաջացել. « Ղազախստանի՝ որպես ինքնիշխան պետություն զարգանալու ցանկությունը հակասում է Եվրասիական տնտեսական միության էությանը»:
Նա նկատեց, որ Արցախի հարցը ԵՏՄ օրակարգում չկա, ու դա թողնված է որպես հետագայում լուծելիք հարց. «Լեռնային Ղարաբաղը ԵՏՄ տարածքի մեջ չի մտնում, ի՞նչ է լինելու սահմանին՝ այդ բավականին հակասական հարցը ուղղակի անորոշության մեջ է թողնված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930