Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում գետերի մեծ մասն ունեն աղտոտվածության ամենաբարձր մակարդակը

Սեպտեմբեր 11,2014 13:35

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում անդրադառնալով Հայաստանում ջրային էկոհամակարգերի վերաբերյալ խնդիրներին, նշեց, որ 5-րդ աստիճանը գետերի աղտոտվածության ամենաբարձր աստիճանն է եւ որ 5-րդ աստիճանի աղտոտվածության գետերը աստիճանաբար շատանում են երկրում. դրանցից ամենավտանգվածներն են Հրազդանը, Ախթալան, Երեւանի լիճը, Փամբակը, Ախուրյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում գետերի ջրերի դասակարգման համակարգը ամենաառաջադեմներից է համարվում եւ իր հիմքում դրել է էկոհամակարգայի մոտեցումը, սակայն հիմնականում քիմիական տեսանկյունից են ստուգումներն իրականցվում. «Գետին կամ լճին չի կարելի մոտենալ զուտ քիմիական գնահատումներ տալու համար։ Դա ընդհանուր համակարգ է եւ Հայաստանում առայժմ քիմիայի մասով է գնահատվում, պետք է նաեւ էկոհամակարգի տեսանկյունից էլ իրականացնել մոնիթորինգները»։

Պրն Մինասյանի խոսքով ՝ գետերի աղտոտման վտանգների մի քանի պատճառներ կան. « Աղտոտումները հիմնականում կոմունալ կենցաղային բնույթի են ՝ Հրազդան գետը, Երեւանյան լիճը , Ախուրյան գետը եւ այլ այն տարածքների ափերին, որտեղ կան մեծ բնակավայրեր, ջրերը կոյուղացվում են եւ լցվում այդ գետերը»։

Աղտոտման մեկ այլ վտանգավոր տեսակ էլ բանախոսը համարում է հանքարդյունաբերության ճնշումը գետերի վրա, որն ընդհանրապես փոխում է գետի էկոհամակարգը եւ հասցնում մեռյամ վիճակի։ Նման օրինակ պրն Մինասյանը բերում է Ախթալա գետը։ «Այստեղ ինտենսիվ հանքարդյունաբերություն է զարգանում»։

Պրն Մինասյանը փոքր ՀԷԿ-երի շահագործումը նույնպես լուրջ վնաս է համարում գետերի համար. «Մեզ մոտ ՀԷԿ-երը կառուցվում են այնպես, որ ջուրն ամբողջությամբ ակունքից վերցվում է և մինչեւ վերջին կետը խողովակներով գնում է։ Եղեգիսը ոչնչացվել է որպես գետ։ ԳԵտերը այլ ՀԷԿ-երի կառուցման դեպքում այն կարգի էկոհամակարգային տրանսֆորմացիաների են ենթարկվում, որ վերականգնել չի լինի՝ փոխվում է հատակային բուսականությունը, կենդանական աշխարհը»։ Պրն Մինասյանը համոզված է, որ նորից կլինի Եղեգիս անունով գետ, բայց դա չի լինի այն, ինչ կար երեք տարի առաջ։

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով էլ՝ Հայաստանի գետերը շատ բարձր որակի ջրեր ունեն, սակայն օր օրի շատանում է հանքերի շահագործման համար տրվող լիցենզիաների քանակը, որոնք շահագործվում են հենց գետերի ավազաններին։

Բանախոսի հավաստմամբ՝ արդեն 15 տարի է Մեղրի գետում ձուկ չկա.
«Հանքային այն տարրերը, որոնք լցվում են ջրային համակարգ, խիստ թունավոր են ջրային եւ կենդանական աշխարհի համար։ Միայն Մեղրիում 18 նոր հանքավայրի արտոնագիր է տրված, դրանց հարկային դաշտ մտնելու եւ օրենքին ենթարկվելու դեպքում եկամտից 15 անգամ շատ հարկ են մուծելու, որն էլ նրանց գործունեության համար խոչընդոտ կհանդիսանա»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930