Մի քանի օր առաջ խորհրդարանական «գազի հանձնաժողովը» նիստ է արել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Միքայել Մելքումյանը`հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ակտիվ շարունակվելու են:
«Միջանկյալ հաղորդումը կա : Հիմնականում երկրորդ եւ երրորդ ենթախմբերի աշխատանքներն ավարտված են»,- ասաց մեր զրուցակիցը: Դրանք, հիշեցնենք, վերաբերվում են «Հայռուսգազարդի» կուտակած 300 միլիոն պարտքի օրինականությանը, 20 տոկոս բաժնեմասերի վաճառքին եւ միջազգային տարրանցիկ ուղիներին: Գազի կալորիականության, ջերմատվության եւ սակագնի ձեւավորմանը վերաբերվող ենթահանձնաժողովները դեռ քննարկելու հարցեր ունեն:
Հիշեցնենք, հանձնաժողովն արդեն միջանկյալ զեկույց ունի, որի վերաբերյալ, սակայն, հանձնաժողովը դեռեւս միասնական տեսակետ չունի: Հանձնաժողովի առանձին անդամներն արդեն իրենց կարծիքը ձեւավորել են, սակայն, առայժմ չեն ցանկանում այն հրապարակել`մինչեւ քննարկումների ավարտը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ