Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյանի հրաժարականին ԲՀ՞Կ-ն դրդեց

Սեպտեմբեր 11,2014 12:39

«Անակնկալ չէր: Իշխանությունները տեսնում են ինձ այս պաշտոնում: Բնականաբար, ես էլ պիտի այդ գործառույթները կատարեմ»,- կառավարության նիստից հետո ասաց Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Ջրային պետական կոմիտեի ղեկավար Վահե Հակոբյանը, որը նշեց, որ հիմա Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը իր բնականոն հունով աշխատում է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Վահե Հակոբյանը ինքնակա՞մ է հրաժարվել պաշտոնից: Նա պատասխանեց. «Մենք քաղաքական թիմ ենք, եւ խնդիրներն իրականացնում է քաղաքական իշխանությունը: Ղեկավարությունը որոշում կայացրեց, որ ես իմ պարտականությունները շարունակեմ Ջրային պետական կոմիտեում»: Նոր մարզպետի հնարավոր թեկնածության մասին էլ Վահե Հակոբյանն ասաց. «Իմ կարծիքով՝ մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ: Ես չեմ տեսնում, որպեսզի անուններ տամ, դա իմ որոշման տիրույթից դուրս է»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են մամուլում այն հրապարակումները, ըստ որոնց, իր ղեկավարման օրոք ԲՀԿ-ն «գերիշխող» դեր է ունեցել մարզում, իսկ ինքը չի կարողացել վերահսկել իրավիճակը, ԲՀԿ-ն մարզպետից ուժեղ է գտնվել, ինչի պատճառով էլ Վահե Հակոբյանը հրաժարվել է պաշտոնից: Այս հարցին ի պատասխան նախկին մարզպետն ասաց. «Համենայնդեպս, մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները տարածաշրջանում, բնականաբար, որոշ աշխատանքներ ստացվել են, որոշները՝ ոչ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ես նվիրումով ու սիրով կատարել եմ իմ պարտականությունները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930