Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Նարեկ Սարգսյանին. «Չե՞ք կարդում նախագծերը»

Սեպտեմբեր 11,2014 12:15

Այսօր կառավարության նիստին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի ներկայացման ժամանակ բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը սխալ ասաց: Նախարարը որոշման նախագիծը կարդում էր, եւ հենց կառավարություն ներկայացրած փաստաթղթում էլ սխալ էր գրված: Նիստը վարող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանին ուղղեց, ինչից հետո պարոն Սարգսյանը փորձեց արդարանալ, թե խմբագրական սխալ է: Իսկ վարչապետը նկատեց՝ «Չե՞ք կարդում նախագծերը»: «Խմբագրական սխալ է»,-արդարացավ Նարեկ Սարգսյանը:

Ադոնցի փողոցում կառուցվող այդ շենքի բնակարանների գինը փոխվել է՝ 1 քմ միջին գինը ողջ շենքի մասով ավելացել է, կազմելով 297 830 դրամ՝ որոշմամբ հռչակված 276 500-ի փոխարեն: Նարեկ Սարգսյանն, ամփոփելով, պետք է գինն ասեր 297 830 դրամ, սակայն, կարդալով ձեռքի տակ եղած փաստաթուղթը, որտեղ սխալ էր գրված քմ-ի արժեքը, ասաց՝ 276 501 դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930