Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանափոխության փուլային եւ փաթեթային տարբերակները. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 11,2014 11:44

Եվ այսպես, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է, թե չի բացառվում, որ քառյակի առաջիկա հանրահավաքում բարձրացվի նաեւ իշխանափոխության հարցը։ Դա կախված կլինի քառյակի համատեղ եզրակացությունից՝ կատարե՞լ են իշխանությունները 12 հայտնի պահանջները, թե՞ չեն կատարել։ Պարզ ասած, առաջիկա հանրահավաքում պարզ կլինի՝ քառյակը նախընտրում է իշխանափոխության փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակը։

Բայց նախ անդրադառնանք կարեւորագույն մի հարցի։ Բանն այն է, որ շատերը շփոթում են «փաթեթային իշխանափոխությունը» «ամբողջական իշխանափոխության» հետ, մինչդեռ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Շատերին թվում է, թե ամբողջական իշխանափոխություն՝ նշանակում է վերից վար պաշտոնանկ անել պետական կառավարման համակարգում ներգրավված բոլոր 10-15 հազար պաշտոնյաներին եւ նրանց փոխարեն ուրիշ 10-15 հազար մարդ նշանակել։ Իրականում դա այդպես չէ։ 1998թ. իշխանափոխության ժամանակ, օրինակ, փոխվեցին առավելագույնը մի 15-20 առանցքային պաշտոնյաներ, բայց պետության զարգացման ընթացքը կտրուկ փոխվեց։ Մինչ այդ լավ թե վատ փորձ էր արվում պետություն կայացնել, բայց ընդամենը 15-20 անձանց փոփոխության արդյունքում կառավարման ողջ համակարգը որոշեց «թարգել էդ թիթիզություններն» ու լուրջ գործով զբաղվել, այսինքն՝ հարստություն կուտակել: Նույնն էլ կարող է տեղի ունենալ հիմա, տեսականորեն ընդամենը 15– 20 առանցքային պաշտոնյա փոխելով կարելի է կտրուկ փոխել երկրի վիճակը։ Ընդ որում, այդ 15-20 պաշտոնյաներից առաջինը, հասկանայի է, հանրապետության նախագահը պիտի լինի։ Պարզ
ասած՝ «ամբողջական իշխանափոխությունն» ամենեւին էլ կադրային արմագեդոն չէ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930