Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ հանդիպում են «թագավորն» ու «պարոն նախագահ»-ը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2014 11:16

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները կայանում են Քառյակի համագործակցության համատեքստում։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ դրանք առանձին հարաբերություններ չեն։

– Պարոն Մարգարյան, արդեն մի քանի անգամ ԲՀԿ առաջնորդն առանձին հանդիպում է ունենում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ու ինչ-որ հարցեր քննարկում, որոնց մանրամասները երբեւէ չեն բարձրաձայնվում։ Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ Գագիկ Ծառուկյանն ի՞նչ ակնկալիքներ ունի Լ Տեր-Պետրոսյանից ու նման հանդիպումներից։

– Իսկ ինչ եք հասկանում ակնկալիք ասելով։

– Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ կոնկրետ ի՞նչ ծրագրեր ունի, որոնց իրականացման համար կայանում են այդ հանդիպումներն ու բանակցությունները։

– Մենք քննարկում ենք մեր ունեցած համատեղ ծրագրերը, երբ անհրաժեշտություն է առաջանում դրանք քննարկել ղեկավարների մակարդակով, մենք որեւէ բարդ ու, այսպես ասած, առանձին բաներ չենք քննարկում, որը, ենթադրենք, Քառյակի ծրագրերից կամ Քառյակի համագործակցությունից դուրս է։ Սա առանձին հարաբերություն չէ, ուղղակի երբեմն առաջանում են խնդիրներ եւ ղեկավարների մակարդակով երկկողմանի հանդիպումների անհրաժեշտություն է առաջանում։ Ասել, թե ինչ ակնկալիք ունի, կարծում եմ՝ սխալ է։ Ակնկալիք ունի խորը հարաբերությունների՝ համատեղ գործունեության, այն խնդիրները, որոնք երկուսն էլ համարում են ակտուալ, միասնական լուծելու… տվյալ դեպքում խոսքը գնում էր սրանց մասին։

– ԲՀԿ-ն այսօր միակ քաղաքական ուժն է, որը կարողացել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բանակցությունների, հանդիպումների «կանչել»։ Ու սա միակ դեպքն է, երբ անձամբ Լ. Տեր-Պետրոսյանն է հանդիպումների գնում։ Դուք դա ընդունո՞ւմ եք որպես ԲՀԿ-ի հաջողություն։

– Ճիշտն ասած, ես մի քիչ ձեւակերպմանը համաձայն չեմ, ճիշտ չէ ասել, թե կանչել են բանակցության։ Խոսքը գնում է համագործակցության մասին ու համագործակցել՝ արդեն նշանակում է նաեւ հանդիպել, հարցեր քննարկել։ Ես դա միայն ԲՀԿ-ինը չեմ համարում, ես դա համարում եմ ևաեւ Քառյակինը։ Ի վերջո, այս ամենը եղել է Քառյակի ֆորմատի ձեւավորման, համագործակցության շրջանակներում, դրանից հետո խորացան հարաբերությունները։ Եթե հիշում եք, Քառյակը սկզբում միայն ինչ-որ օրինագծի քննարկման շուրջ էր համագործակցում, բայց հետագայում եկավ հասավ այն պահը, երբ Քառյակը սկսեց քաղաքական օրակարգ թելադրել։ Քառյակի ղեկավար կազմը սկսեց հանդիպել ու քննարկումներ ունենալ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930