Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ղեկավարները ներկա չէին

Սեպտեմբեր 11,2014 18:00

Երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր: «Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով»,- ասված է հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ:

Նախապես հայտարարվել էր, որ մինչեւ հանրահավաքը տեղի է ունենալու քառյակի լիդերների հանդիպումը: Բայց երեկ տեղի ունեցավ քառյակի երկու ուժերի առաջնորդների հանդիպումը: Ինչո՞ւ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ղեկավարները ներկա չէին հանդիպմանը` «Առավոտի» հարցին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց մոտ ընդունված է, որ կարող են երկկողմ, եռակողմ հանդիպումներ էլ լինել: «Նորմալ ենք դիտում, որ կարող է նման հանդիպում էլ լինել: Բայց, ի վերջո, համատեղ հանրահավաքի հետ կապված որեւէ հարց պետք է քառյակում քննարկվի»,- ասաց մեր զրուցակիցը:

ՀՅԴ-ի վերաբերմունքը Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպմանը հնարավոր չեղավ պարզել:

Ն. Գ.

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930