Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեփոխե՞լ, թե չբարեփոխել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 11,2014 10:48

Անցած շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության նիստին ներկայացրեց գալիք տարվա պետական բյուջեի խոշորացված ցուցանիշները։

Այդ ցուցանիշները, ինչպես արդեն նշել ենք, համեստ են։ Մասնավորապես՝ ըստ այդ ցուցանիշների, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի բյուջեի եկամուտները ավելացնել ընդամենը 32 մլրդ դրամով այն դեպքում, երբ հենց այս տարվա հուլիսին նույն կառավարության ընդունած միջնաժամկետ ծախսային ծրագրով հաջորդ տարվա եկամուտները պետք է աճեին ավելի քան 100 միլիարդ դրամով։ Այլ կերպ ասած, կառավարությունը պատրաստվում է 70 տոկոսով կրճատել իր իսկ կողմից ընդունված ծրագրով նախատեսված եկամուտների աճը։

Արդյո՞ք բյուջետային քննարկումների ժամանակ, երբ կուրվագծվեն գալիք տարվա բյուջեի ոչ թե խոշորացված, այլ ավեյի կոնկրետ ցուցանիշները, պատկերը կփոխվի։ Այսինքն՝ հնարավո՞ր է, որ բյուջեի նախագծում հարկային ավելի մեծ եկամուտներ նախատեսվեն։ Մեր այս հարցին ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ որեւէ հուսադրող կանխատեսում չարեց։ «Հաջորդ տարվա բյուջեի խոշորացված ցուցանիշները արտացոլում են մեր տնտեսության այն փաստացի վիճակը, որ կա այսօր»,- մեր զրույցում ասաց նա։ Այլ կերպ ասած, Ֆինանսների նախարարությունը հաջորդ տարվա բյուջեի խոշորացված ցուցանիշները կազմելիս արդեն իսկ հաշվի է առել ՀՀ տնտեսության ներկա տխուր վիճակը, եւ հույսեր չկան, որ մինչեւ տարեվերջ իրավիճակը դրական փոփոխությունների կենթարկվի։ Ֆինանսների նախարարը հայտնեց, թե խնդիրը հարկային մեծ եկամուտներ ապահովելու մեջ չէ Ըստ նրա, տեխնիկապես հնարավոր է այսօր հսկայական գումարներ բերել բյուջե, բայց դրա արդյունքում տնտեսությունը շնչահեղձ կլինի։ «Հարցը հետեւյալն է՝ այդ գումարները այսօր հավաքել եւ չիրականացնել բարեփոխումնե՞ր, թե՞ իրականացնել բարեփոխումներ, որի արդյունքում հետագայում ավելի շատ գումարներ կմտնեն բյուջե»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930