Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ի բյուջեի եկամուտներն ու դեֆիցիտը

Սեպտեմբեր 11,2014 16:00
byuje

Կառավարության նախորդ նիստին՝ սեպտեմբերի 4-ին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է 2015 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: 2 օր հետո էլ՝ ամսի 6-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ սկսվել են բյուջեի նախնական տարբերակի քննարկումները, տարբեր գերատեսչությունների ղեկավարներն էլ դեռ պետք է մանրամասն ծանոթանան նախագծին, ապա ներկայացնեն առաջարկություններ: Նշենք, որ կառավարության հավանությունից հետո նախագիծը պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը:

Ըստ հաջորդ տարվա պետբյուջեի խոշորացված ցուցանիշների՝ ընդհանուր եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 184 միլիարդ դրամ: 2015-ին կառավարությունը առայժմ նախատեսել է միայն հարկերից եւ տուրքերից բյուջե հավաքագրել ընդամենը 1 տրիլիոն 131 միլիարդ դրամ, իսկ այս տարվա բյուջեով եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ: Ըսդ այդմ, նախնական տարբերակով կառավարությունը մտադիր է եկող տարի հավաքագրել 49 միլիարդ դրամով ավելի, քան այս տարի:
2015 թվականի բյուջեի նախնական տարբերակում այլ եկամուտներ բաժնում նշված է 27 միլիարդ դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝ 26 միլիարդ դրամ:

Կրկին նախնական տվյալներով՝ բյուջեի ընդամենը ծախսեր բաժնում առաջարկվում է 1 տրիլիոն 283 միլիարդ դրամ գումար, իսկ ընդամենը ընթացիկ ծախսերը՝ 1 տրիլիոն 190 միլիարդ դրամ: Նախնական տվյալներով՝ 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը կկազմի 99 միլիարդ 513 միլիոն: Կառավարության փաստաթղթում առաջարկվող ՀՆԱ-ն 4 տրիլիոն է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930