Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարեւ, Ռոբ» ակցիան տեղին էր

Սեպտեմբեր 11,2014 10:10

Սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտ-խումբը որոշել էր հիշեցնել, որ 13 տարի առաջ «Առագաստ» սրճարանում այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը ծեծելով սպանել էր Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին այն բանի համար, որ վերջինս նախագահին բարեւելով ասել էր՝ «Պրիվետ, Ռոբ»: «Հակահարվածի» ակցիան այդպես էլ կոչվում էր՝ «Բարեւ, Ռոբ»՝ այդ բովանդակության պաստառը փակցվել էր Ազգային ժողովի ցանկապատին:

Հիշեցումը, ինչպես պարզվեց ակցիայի ընթացքում, միանգամայն տեղին էր, որովհետեւ արթնացրել էր հիշողություններ, այսպես կոչված, «քոչարյանական ժամանակների» մասին, երբ եզային արտաքինով «իրավապահները», «սափրագլուխները»՝ թիկնապահները, եւ քրեական տարրերը հարձակվում էին քաղաքացիների վրա, ձվեր էին շպրտում ընդդիմության հանրահավաքների ժամանակ, խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը: Վերջին տարիներին այդ դեպքերը նվազել են, բայց ամենեւին չեն դադարել, եւ երեքշաբթի օրը տեղի ունեցած միջադեպը դրա հաստատումն է:

ԱԺ-ի ցանկապատին փակցնելով պաստառը՝ խախտե՞լ էին օրենքը «Հակահարվածի» անդամները, թե՞ չէին խախտել՝ դա կոնկրետ ակցիան լուսաբանող լրագրողների այդ պահի խնդիրը չէր. նրանք ընդամենն արձանագրում էին իրադարձությունը՝ ակցիան: Իսկ իրադարձության շարունակությունը եղավ այն, որ ԱԺ շենքից դուրս եկավ մի ջղային տղամարդ եւ պոկեց պաստառը: Այդ տղամարդը, հավանաբար, իր պատվից ցածր էր համարում ներկայանալ անուն-ազգանունով, բայց հետագայում պարզ դարձավ, որ նա ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն էր:

Դարձյալ կարեւոր չէ՝ ճի՞շտ էր նա վարվել՝ պաստառը պոկելով, թե՞ սխալ: Կարեւորն այն է, որ այդ ամենը նկարահանվում էր, լրագրողներն իրենց գործն էին անում: Նկարահանողների մեջ կային նաեւ տղաներ, բայց Կ. Հայրապետյանն իր «տղամարդկային ինքնահաստատումն» այլ տեղ էր փնտրում. նա իր մեկ տոննայանոց մարմինը շարժեց դեպի 20-ամյա, վտիտ կազմվածքով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանը եւ մի քանի փորձերից հետո հարվածով գետնին գցեց նրա նկարահանող սարքը: Մարինեն, ինչպես եւ պահանջվում էր, ուներ լրագրողական «բեյջ» (որի բովանդակությանը անվտանգության քաջարի աշխատողը կարող էր ծանոթանալ, եթե գրաճանաչ է), լրագրողը հասարակական կարգը չէր խախտում, ոչինչ չէր ասում, միայն նկարահանում էր:

Կ. Հայրապետյանը ակնհայտորեն խախտել է օրենքը՝ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, որի համար պետք է դատվի: Բայց նույնքան ակնհայտ է, որ նա չի դատվի, ոստիկանությունը «ատմազկա» կգտնի՝ ոչ ոք չի բողոքում, մենք էլ գործ չենք բացում՝ չնայած տեսագրությունը միանգամայն բավարար է: Պարզ է, նույն «կանտորայի» աշխատակից է: Կ. Հայրապետյանը ոչ միայն չի դատվի, այլեւ կշարունակի հերոսաբար պաշտպանել Ազգային ժողովի անվտանգությունը, գուցե նաեւ կպարգեւատրվի 20 տարեկան աղջկա վրա հարձակվելու համար:

«Կպլստա»՝ մի խոսքով: Այդպիսի՞ հերոսներ են «պլստացել»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ինչ խոսք, հանցագործություն է կատարել նախկին նախագահի թիկնապահը, հանցագործություն են կատարել այդ հանցագործությունը պարտակողները, հանցագործություն է կատարել նաև Կ,Հայրապետյանը, իսկ մեկ այլ հանցագործությունով կպարտակեն նաև այս դեպքն ու այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավահամակարգի աշխատակիցներն իրենց տերերի, այո ոչ ղեկավարների, այլ տերերի պահանջով ծառայում են անհատներին, հարմարվելով նրանց քմահաճ վարքագծին, այլ ոչ թե առաջնորդվում են օրենքով և ծառայում օրենքին: Թե ինչ է կատարվում ոստիկանության համակարգում, կապված պաշտոնների աճուրդների, անհիմն պաշտոնանկությունների, աշխատակիցների նկատմամբ քմահաճ վերաբերմունքի և նմանատիպ այլ հարցերի հետ, երևի թե շատերին է հայտնի, սակայն չգիտես ինչու լրատվամիջոցները այս ամենին լիարժեք չեն անդրադառնում, ՀՀ նախագահի ու վարչապետի մասին էլ խոսք չկա: Թե նախկինում ինչպիսի վարքի ու բարքի տեր մարդիք էին ղեկավարում այդ համակարգը և ինչպիսի մթնոլորտ է տիրել ներսում, գիտեն շատ-շատերը, իհարկե բոլոր ժամանակներում էլ արատավոր երևույթներ արձանագրվել են, սակայն այսօրվա նման չափն անցած վիճակ երբևէ չի եղել:

  2. Կարեն says:

    Հուսանք, որ Կարեն Հայրապետյանը մեծահոգի կգտնվի եւ դատի չի տա 20-ամյա լրագրողուհուն’ իր “օրինական” պահանջը չկատարելու, հասարակական կարգը կոպտորեն խախտելու, ԱԺ-ի տարածքի օդը “որը նախատեսնված է պատգամավորների համար” շնչելու և բանդիտական խմբավորման անդամ լինելու մեջ: Կարծում եմ իրականությունից հեռու բան չեմ ասում: Որ ուզեն՝ կանեն չէ:

  3. Զավեն says:

    “Եզային արտաքինով”Մեկ տոնայանոց մարմին”:Այդ ամենը, պարոն Աբրահամյանը ,նկատում է երբ նեղում են լրագրողներին, այսինքն ` իրեն:Մնացած դեպքերում բողոքել պետք է միայն կիրթ բառապաշարով և փաստերով:

    • Արմեն says:

      Այո համ էլ ՎՏԻՏ, համ էլ քսանամյա…. իսկ պարզ չի, որ համ լարգրողը համ պաստառ կպցնողները նույն ԿԱՆՏՈՐԱՅԻՑ են: Երևի 13 տարին էլ կլոր հոբելանական էր: Տգեղ խաղեր են

  4. Մարդ says:

    Զարմանում եմ Քոչարյանի թիկնապահի անորակ եվ ոչ պրոֆեսիոնալ արարքի վրա որը ցավոք սրտի վատ վերջացա եվ վատ հետք է թողում Քոչարյանի համար. Իսկ եթե դա լիներ թշնամի , որ ցանկանում էր խփել նախագահին…….

    Հիշում եմ որ Դեմիրճյանի օրօք 1 կիլոմետրից անգամ չէիր կարող իրեն տեսնել , ուր մնաց խոսաիր , դաժե ասեիր «դեմո» կամ նման բաներ. Կտանեին ընենց տեղ կծեծեին որ սկի ճանճը քո մասին չեր իմանա.

    Կ. Հայրապետյանի դեպքը նույնպես ոչ պրոֆեսիոնալ արարք է եվ պետք չե ձեվացնել թե «նա այդպես երկնքից իջավ». Իր նմանների շատ են քանի որ դա գործելավոճ է այլ ոչ թե անձնական հատկություն.

    Հետեվաբար պետք է ակցիա կազմակեպել «Պրիվետ, Սերժ» նախաբանով եվ դատի տալ ոստիկանությանը որպեսի նա փոխի իր գործելավոճը..

  5. Աբո says:

    Խեղճ Ռոբը ահագին գումար ծախսեց,իր մասին ֆիլմ նկարահանեց, թե ինքը ինչ վոսկի կղա է,իսկ երիտասարդները իրենց ակցիայով երկու րոպեյում,հավասարեցրին հողին (պատրեցին դիմակը): 🙂 Ապրեն՝ երիտասարդները :

    • Արմեն says:

      Իսկ այդ երիտասարդները եղել են Արցախում ? Թե դա կարևոր չի քո համար: Այդ 13 տարին դեռ չլրացած երիտասարդները ինչպես հիշեցին այդ դեպքի մասին, երբ դեռ ծնված չէին գրեթէ: Իսկ այդ 13 տարեկան երիտասարդներին ու 20 ամյա ՎՏԻՏԻՆ չի ասվել, որ ՌՈԲԸ Արցախում իր նշանակալի մասնակցությամբ նաև իրենց ապահով ծնունդն է ապահովել?
      Դե դրանք հասկանալի է, արժեքներ չեն վտիտների, 13 տարեկանում ցուցապաստառ փակցնողների ու նրանց հովանավորներ-դաստիրակների համար:

      • Աբո says:

        «Իսկ այդ երիտասարդները եղել են Արցախում ? Թե դա կարևոր չի քո համար:»Իմ համար կարևորը,որ հիմա Ռոբը իր տղաների և թոռների հետ Արցախում չի (ու նրա նմամ շատերը):

  6. տերն ու ծառան says:

    Հիմա Արփիներ Հովահաննիսյանը մի նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որ նման հերոսական վարքագծով պետական ծառայողը, նշանակվի Սյունիքի մարզպետ, շատ նման է քնի մեջ ինքնապաշտպանվողի վարքագծի;

    Երանի գա այն օրը, որ թերթի խմբագիրը ոչ թե անվերապահորեն հայտարարի, որ նա չի պատժվելու, այլ միանշանակ և կատարյալ վստահությամբ ազդարարի, որ ապրում ենք օրենքի գերակայությունը իրացնող երկրում, հետևաբար նա դատավարտվել է իր օրինախախտման համար;

    Այ այդ այդ ժամանակ ժողովուրդը կցանկանա ապրել ու արարել այդ երկրում, որտեղ հանցագործների հանդեպ հանդուրժողականությունը զրո է, անկախ նրանց զբաղեցրած դիրքերից ու պաշտոններից:

  7. էվրիկա says:

    էս օրերին շինական գյուղացին սահմանախախտ է բռնում, յեքա ղոջա մեկն էլ` կին լրագրողի վրա է հարձակվում… հեյ գիտի Հայոց աշխարհ… կարող՞ է իսկապես Քոչարյանի ասած “երկրի միակ տղամարդը” լինելու մասին արտահայտությունը հիմանավորված էր…

  8. yervant says:

    Սրանց ինչ բանը օրինաւոր է որ արդարութիւն ենք փնտռում իրենց արածների մէջ ?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930