Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակունյացն ու Նորագավիթը` բացառիկ գերակա հանրային շահի տակ են

Սեպտեմբեր 10,2014 22:12

Վաղը կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կներակայացնի որոշման նախագիծ` Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին:

Կառավարությունն այդ տարածքները բացառիկ` գերակա հանրային շահ է ուզում ճանաչել` հիմք ընդունելով Երեւանի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձեւավորված` քաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երեւանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը: «Ճանապարհաշինական ծրագրերի (Երեւան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկից մինչեւ Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի եւ Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի), իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, եւ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման»,-գրված է կառավարություն ներկայացվող նախագծում:

Իսկ առանց այդ տարածքների օտարման ծրագիրը չի կարող իրականացվել, քանի որ, ինչպես նշված է նույն փաստաթղթում` «Առաջարկվող տրանսպորտային հանգույցների եւ ճանապարհային հատվածների շինարարությունը Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված, Երեւանի կենտրոնն արեւմուտքից եւ արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում: Երեւանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը եւ դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը եւ այլն:

Տարոն Մարգարյանի կողմից ներկայացվող նախագծով, կարելի է ասել, հույս են հայտնում, որ ծրագիրը կնպաստի Երեւանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը:

Օտարվող տարածքների ձեռք բերողն այս անգամ մասնավոր ընկերությունը չէ, այլ` կառավարությունը, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2015 թվականի հուլիսի 1-ն է:

Բացառիկ գերակա հանրային շահի «զոհեր են» հետեւյալ հասցեները` «Արշակունյաց 119, Արշակունյաց 121, Արշակունյաց 135/15, Արշակունյաց պողոտա 286/4, Արշակունյաց պողոտա 286/8, Արշակունյաց պողոտա 286/13, Արշակունյաց պողոտա 286/14, Արշակունյաց պողոտա 286/17, Արշակունյաց պողոտա 286/18, Արշակունյաց պողոտա 286/19, Արշակունյաց 288/4, Արշակունյաց 324/6, Արտաշատի խճուղի 2/5, Արտաշատի խճուղի 5/4, Երեւան-Արտաշատ խճուղու վրա գտնվող բենզալցակայան՝ 0431-0001 ծածկագրով, Նորագավիթ 1-ին փող., 1-ին նրբ. 4, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 8/1, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 8/2, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 8/3, Նորագավիթ 1-ին փողոց 3, Նորագավիթ 1-ին փող. 2-րդ փակ. 1/1, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ փակ. 7, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ փակ. 7/1, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ փակ. 2/1, Նորագավիթ 1-ին փող. 2-րդ նրբ. 5, Նորագավիթ 1-ին փող. 2-րդ նրբ. 5/1, Նորագավիթ 1-ին փողոց 7ա, Նորագավիթ 1 փողոց 2-րդ փակ. 2, Նորագավիթ 3-րդ փող. 1-ին նրբ. 17/1, Ներքին Շենգավիթ 12 փողոց 1-ին նրբ. 24, Արգավանդի գյուղական համայնքիհողեր, Արգավանդ համայնքի 0067-0001 ծածկագրով հողամաս, Արգավանդ համայնքի 0067-0002 ծածկագրով հողամաս, Գետափնյա գյուղական համայնքի հողեր, Կենտրոնական 1-ին փող. 2/2»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930