Այս տարվա հոկտեմբերի 1-ից կիրառությունից կհանվեն Հայաստան ներմուծվող կամ հենց Հայաստանում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը: Այս որոշման նախագիծը վաղը կառավարության նիստին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կներկայացնի կառավարության հաստատմանը:
Ըստ այդմ, 2015 թվականի հունիսի 1-ից մեր հանրապետությունում արգելվում է Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը:
Իսկ «2010» թվագրմամբ եղած ակցիզային դրոշմանիշերը պետք է ոչնչացվեն. այս մասին նշված է կառավարություն ներկայացվելիք փաստաթղթում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ