«Մերձավոր Արեւելքում, դեռեւս այն ժամանակ, երբ որ «Արաբական գարնան նախանշանները եկան, դա անմիջականորեն մեր քաղաքական օրակարգի մեջ մտավ, որովհետեւ մենք ունենք հայ համայնքի ներկայությունը այս տարածաշրջանում»,- այսօր` սեպտեմբերի 10-ին. Հանրային խորհրդի Կրոնի եւ սփյուռքի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում հայտարարեց Արտաքին գործերի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ Մհեր Մկրտումյանը:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ ե’ւ Բաղդադում Հայաստանի դեսպանությունից տեղեկություններ ստանալով, ե’ւ եզդիների համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալով համայնքի խնդիրները ներկայացվել են Արտաքին գործերի նախարարության ղեկավարությանը.
«Հանդիպումներ կայացել են նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մոտ, խնդիրը ներկայացվել է բավականին հանգամանալից: Զեկուցվել է իրավիճակի հետ կապված հանրապետության նախագահին, հանրապետության վարչապետին, եւ հանրապետության նախագահի հանձնարարությամբ եւ Արտաքին գործերի նախարարի անմիջական հանձնարարությամբ միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները պատեհ առիթներն օգտագործելով բազմիցս բարձրաձայնել են եւ իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված»:
Պարոն Մկրտումյանը հավելեց, որ Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդում վերջերս արտահերթ նստաշրջան է եղել` նվիրված Իրաքում ստեղծված իրավիճակին եւ մարդու իրավունքներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հեղինակել է ընդունված բանաձեւը: Անդրադառնալով կառավարության որոշմանը` 100 հազար դոլարի օգնություն տրամադրել Իրաքում բռնությունների ենթարկված եզդիներին`նա նշեց, որ որպեսզի այդ փոխանցումն անվտանգ լինի այն կատարվել է ՄԱԿ-ի գրասենյակի Փախստականների գրասենյակի միջոցով.
Կարդացեք նաև
«Գումարն արդեն փոխանցված է, բայց ամեն պարագայում մենք խնդիրը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի Հանրապետությունը միշտ իր ներածին չափով աջակցում եւ կիսում է ստեղծված իրավիճակը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ