Գաֆէսճեան քանդակների պարտեզը սեպտեմբերի 30-ին հանդիպատեղի կդառնա «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ» և այլ խմբերի ու ազգագրական երգ ու պարով հետաքրքրվող մարդկանց համար:
Այդ օրը կմեկնարկի «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում՝ շնորհիվ ազգագրական երգ ու պարի նվիրյալների՝ «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանի, «Սասուն» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանի:
«Ուզում ենք սեպտեմբերի 30-ը դարձնել ազգագրական երգ ու պարի տոն, դրան մասնակից դարձնել հայ հասարակությանն ու մեր մշակույթը ներկայացնել զբոսաշրջիկներին»,- ասում է Արսեն Գրիգորյանը։
«Այնպես չէ, որ ազգային երգն ու պարն այսօր հետ են մղվել»,- տարածված կարծիքն է հերքում «Ակունք»-ի գեղ. ղեկավար Սարգիս Ալավերդյանը: Ըստ նրա՝ ազգային երգի ու պարի նկատմամբ հետաքրքրություն կա, այն ուշադրության կենտրոնում է, և այս փառատոնի կազմակերպումն էլ դրա ապացույցներից մեկն է:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ