Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. Իրաքում տեղի ունեցող իրավիճակի համար դե ֆակտո պատասխանատուն է ԱՄՆ-

Սեպտեմբեր 10,2014 18:24

«Մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, եւ զգայուն ենք աշխարհում տեղի ունեցող բոլոր այն դեպքերի նկատմամբ, որտեղ սպանվում են անմեղ մարդիկ»,- այսօր` սեպտեմբերի 10-ին, Հանրային խորհրդի Կրոնի եւ սփյուռքի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում հայտարարեց Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նիստին մասնակցում էին ոչ միայն Հանրային խորհրդի ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը. այլ նաեւ եզդիական համայնքի ներկայացուցիչները: Նիստի օրակարգում էր Իրաքում բնակվող եզդիների հարցը:

Ռուբեն Սաֆրաստյանը իր խոսքում նշեց, որ աշխարհի խոշոր պետությունները անուշադրության են մատնում Իրաքի հյուսիսում տեղի ունեցած դեպքերը, իսկ հանրային խորհուրդները նոր են ստեղծվում այդ երկրներում.

«Եթե Հայաստանի հանրային խորհուրդը դիմի աշխարհի հանրային խորհուրդներին մենք կկարողանանք աշխարհով մեկ բարձրացնել բողոքի մի լայն ալիք, մանավանդ, որ նման փորձ մենք ունենք»:

Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանի խոսքերով` Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն ի զորու չեղավ պաշտպանելու եզդիական համայնքին, այլեւ գրանցվեցին դեպքեր, երբ նույնիսկ զենք զինամթերք չտրամադրվեցին ինքնապաշտպանություն կազմակերպել ցանկացող եզդիներին.

«Այսինքն` մենք ունենք իրավիճակի համար մի քանի մեղավորներ: Բնակաբար, առաջինը դա ցեղասպանությունը իրականացնող այս կառույցն է, երկրորդը Իրաքի կենտրոնական կառավարությունն է, երկրորդը քրդական իշխանության աշխարհազորային ուժերն են եւ չորրորդը, չպետք է վախենալ ասել, որ համաշխարհային հանրությունն է` ի դեմս Իրաքի հյուսիսում եւ Իրաքում տեղի ունեցող իրավիճակի համար դե ֆակտո պատասխանատու Ամերիկայի Միացյալ Նահանգների: Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնավորապես եւ միջազգային հանրությունը հնարավորություն ունի զինելու եզդիական կամավորական ջոկատներին, ընդլայնելու եզդիական կամավորական ջոկատների կազմը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930