Ուկրաինայի արևելքի ճգնաժամը Արևմուտքն է հրահրել, որպեսզի վերակենդանացնի ՆԱՏՕ-ի ռազմական բլոկը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուկրաինայի ճգնաժամը, որն իրականում հրահրել և ստեղծել են արևմուտքի մեր որոշ գործընկերներ, այժմ օգտագործվում է այդ ռազմական բլոկը վերակենդանացնելու համար: Այդ ամենը, իհարկե, մենք հաշվի ենք առնում մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար որոշումներ կայացնելիս: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ այդ անվտանգությունը լիովին երաշխավորված լինի», – ասել է Պուտինը չորեքշաբթի օրը դաշնության բյուջեի մշակման ժողովի ժամանակ:
Ըստ նրա, Ռուսաստանին ցանկանում են սպառազինության նոր մրցավազքի մեջ ներքաշել, սակայն, նրա խոսքերով, իրենք չեն պատրաստվում դրա մեջ մտնել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ