«Այդպես է նախատեսված, որ այդ օրը պետք է լուծվի անդամակցության հարցը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն` անդրադառնալով Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցին:
Լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում Մաքսային միության շրջանակներում իր աշխատանքը՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Մաքսային միությունում աշխատելու առումով խնդիր չենք տեսնում զուտ տեխնիկական առումով, որովհետև մեր ապրանքներն այնպես, ինչպես ներմուծվում էին և արտահանվում էին, մեր գործարարներն ազատ են իրենց ընտրության մեջ: Մենք մեր գարծարարների առաջ որևէ սահմանափակում չենք դնում՝ իհարկե հաշվի առնելով մեր պետության այն պարտավոությունները, որոնք բխում են միջազգային կոնվենցիաներից, ՄԱԿ-ի տարբեր բանաձևերից»:
Նախարարն ասաց, որ տնտեսական մասով բանակցությունները նոր են ավարտվել, և Հայաստանը գործընկեր երկրներից նոր առաջարկներ չունի. «Այսինքն՝ չեմ կարծում, որ նոր առաջարկ կամ փոփոխություն կլինի»:
Նախարարը նաեւ նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով, որեւէ խնդիր չի ունենա, այդ թվում նաեւ հարեւան Վրաստանի հետ, որը ստորագրել է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը. «Չեմ կարծում, թե խնդիրներ կլինեն, որովհետև դա, այսպես ասեմ, բխում է և Վրաստանի շահերից, մենք իրենց հետ ունենք որոշակի տնտեսական հարաբերություններ, որոնք փոխադարձ են, փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում են: Նորմ, որը դրան արգելում կամ խոչընդոտում է, առայժմ գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ