Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանը մանրամասները կասի սեպտեմբերի 15-ից հետո 

Սեպտեմբեր 10,2014 17:56
ervand zaxaryan

Մինչև սեպտեմբերի 15-ը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ կտանան: Այսօր խորհրդարանում իր խոստումը վերահաստատեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նախարարը խուսափեց լրագրողներին մանրամասներ ներկայացնել այն մասին, թե ի՞նչ փաթեթ է մշակում կառավարությունը, որ մինչև սեպտեմբերի 15-ը պետք է ներկայացնի գործարանի աշխատակազմին. «Ես ասել եմ, ինչի՞ եք ուզում, որ կրկնեմ: Ամսի 15-ից հետո ես կմանրամասնեմ, ձեզ շատ մանրամասն կասեմ»: 
Անդրադառնալով գործարանի տնօրենին աշխատանքից ազատելու հարցին՝ նախարարն ասաց, որ նա իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`արդյո՞ք չարաշահումների հետ է կապված այդ պաշտոնանկությունը, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Ոչ»: Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց` կառավարությունը բացահայտեց՝ ովքե՞ր են «Նաիրիտն» այս վիճակին հասցրել, ինչպես խոստացել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Այդ հարցով դիմեք իրավապահ մարմիններին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930