Լրահոս
Օրվա լրահոսը

 Մովսեսի գյուղապետ. «Ջուր ենք  կրում կանիստրով, կժերը վերացել են»

Սեպտեմբեր 10,2014 17:59

Տավուշի մարզում 3 ամիս անձրեւներ   չեն  տեղացել: Այդ պատճառով դաշտերում, անտառներում հողի մեջ  խորը ճեղքեր են գոյացել: Աննախադեպ չորային եղանակի պատճառով մարզում  հրդեհները շարունակվում են:

Ադրբեջանին սահմանակից, 1950 բնակիչ ունեցող Մովսես գյուղում մշակելի է 650 հա հողատարածք, նույնքան հողատարածք  հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով  չի մշակվում: Մովսեսցիները մշակում են հացահատիկ, եգիպտացորեն, լոբի:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ այս տարի մշակել են 210 հա ցորեն, 15 հա գարի: Գյուղի  հողերը չեն ոռոգվում, երաշտի պատճառով հացահատիկի բերքը սակավ է եղել` հեկտարից 10-15  ցենտներ: Գյուղապետը հայտնեց, որ գյուղի խմելու ջրագծի ակունք հանդիսացող աղբյուրների ցամաքելու պատճառով մոտ երկու ամիս է` խմելուջրագիծը չի գործում:

Մովսեսցիները  ջուր են կրում գյուղի  տարածքում գտնվող մի քանի աղբյուրից: Ա. Ավալյանն ասաց. «Խմելու ջուրը նվազել է, այժմ կարելի է ասել`չունենք: Ջուրը կանիստրով ենք կրում, կժերը վերացել են »:

Գյուղի ներքին հատվածում գտնվող 16 ջրաղբյուրներից մնացել է 2-3 –ը , մնացածը չորացել է: 4 օրը մեկ մովսեսցիներին   ջուր է  մատակարարվում`  կենցաղային կարիքների եւ տնամերձ հողամասերը ոռոգելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930