Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է: Երկրի առաջին տիկին է դարձել Մակա Չիչուան: Հայտնում է «Գռուզիա-Օնլայն»-ը:
Նրանք իրենց հարաբերություններն օրինականացրել են սեպտեմբերի 10-ին:
Զույգը սկսել էր հանդիպել 2013թ., նախագահի ընտրություններից առաջ: Այն ժամանակ Մարգվելաշվիլին ասել էր, որ դեռ չի պատրաստվում ամուսնանալ միայն այն բանի համար, որ ընտրողների աչքին ավելի լավը երևա:
Հայտնի է, որ ամուսինները երեխայի են սպասում: Նրանք երկուսն էլ երեխաներ ունեն իրենց առաջին ամուսնություններից:
Կարդացեք նաև
49-ամյա Չիչուան նկարչուհի է, դերասանուհի և երգչուհի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ Մակա Չիչուայի ՖԲ էջից: