Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը անհանգստացրեց Էդուարդ Շարմազանովին. «Մինչեւ 2019-ը ես վստահաբար ԿԳ նախարար չեմ մնալու»

Սեպտեմբեր 10,2014 17:00

Այսօր ԱԺ-ում ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված Կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը դժգոհեց, որ կառավարությունը նախատեսում է այդ վարկից 4 մլն դոլարը տալ՝ արտասահմանցիների խորհրդատվության համար:

Նրա այդ հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն այսպիսի կոչ արեց պատգամավորին. «Որպես նախարար՝ հասկանում եմ ձեր այն ցասումը՝ կապված սահմանամերձ գյուղերի վիճակի հետ: Ես եմ եղել սահմանամերձ գյուղերում ուսումնական տարվա նախաշեմին: Միգուցե դուք էլ եք եղել, չգիտեմ, բայց խառնել տարբեր գործողություններ, կարծում եմ, ճիշտ չէ: ԿԳ նախարարության գերակայությունների մեջ տեղավորվում են սոցիալական խնդիրները: Ե՛ս եմ ձեզանից պահանջում, որպես ԱԺ պատգամավորի, բոլորից եմ պահանջում, ով կասկածներ ունի, հետեւողական լինի այս վարկի ծախսման գործընթացի վերաբերյալ: Մինչեւ 2019 թվականը ես վստահաբար ԿԳ նախարար չեմ մնալու: Դուք մինչեւ 2017-ը երաշխավորված պատգամավոր եք` եթե ինչ-որ բան չպատահի համամասնական ցուցակում: Բոլոր դեպքերում դուք ավելի մեծ հավանականություն ունեք հետեւելու ծրագրի իրականացմանը որպես պատգամավոր, քան ես՝ որպես նախարար: Ուստի ես ձեզանից ակնկալում, հորդորում եւ պահանջում եմ՝ հետեւեք, որ այն ծրագիրը, որը բերել ենք հաստատման, կյանքի կոչվի: Հակառակ պարագայում, ես, որպես քաղաքացի, կարող եմ պահանջել խոսքի եւ գործի միջեւ անջրպետը վերացնել»:

Արմեն Աշոտյանի այս խոսքերն ազդեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի վրա. «Պարոն Աշոտյան, շատ համեստ եք: Կարծում եմ, դուք դեռ երկար ժամանակ եք ունենալու կարեւոր դերակատարում ՀՀ քաղաքական դաշտում»:

Արմեն Աշոտյանը փարատեց պարոն Շարմազանովի մտահոգությունները. «Իմ խոսքը վերաբերում էր բացառապես Կրթության նախարարի պաշտոնին»:

Էդուարդ Շարմազանովի լեզուն չէր պտտվում ասել, թե Արմեն Աշոտյանի խոսքից ինչ տպավորություն էր ստացել. «Հաաա, թե չէ տպավորությունն այնպես էր…Մարդիկ չուրախանան, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Է թող Աշոտյան չլինի մեկ այլ ազգանունով մարդ լինի` հետո ինչ???????????????? Դրանից բան է փոխվում??????????????? Չի փոխվում…………….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930