Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը պատմեց «Տատը չոռը ուտի» անեկդոտը

Սեպտեմբեր 10,2014 17:13

 

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված Կրթության բարելավման ծրագրի շրջանակներում մոտ 30 մլն դոլարի չափով նոր վարկային միջոց վերցնելու հարցը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ կրթության, սոցիալական ոլորտի համար վերցրած վարկերը գրավիչ են, որովհետեւ կա խնդիր. «Բայց վարկերն ունեն խոցելի հատկություն՝ հիմնականում վարկ վերցնողը չի վճարում այն: Բնականաբար, բոլոր երկիրները վարկ վերցնում են՝ պատասխանատվության սեփական չափով: Կան նաեւ միջազգային նորմեր, երբ վարկերն անցնում են թույլատրելիության սահմանը: Մենք մոտեցել ենք այդ սահմանին: Սա է անհանգստացնում մեզ: 15 տարի առաջ Հայաստանում կար 600 հազար աշակերտ: 250 հազար աշակերտ դպրոցներում պակասել է: Այսօր Հայաստանի դպրոցների շենքային պայմանների ընդամենը 52 տոկոսն է օգտագործվում: Իսկ վարկերի վիճակը մեզ մոտ շատ տխուր է: 5 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը կազմել է 4.5 մլրդ դոլար, մեծացել է ուղիղ 3 անգամ: Պարտքերը կազմում են մեր ՀՆԱ-ի մոտ 46 տոկոսը: Հայաստանն արդեն կորցնում է իր սուվերենությունը՝ վերցրած վարկերի չափով»:

Արամ Մանուկյանը օրինակներ բերեց, թե ինչպես են վարկային միջոցները մսխվում: Նա ասաց, որ վերցրած պարտքի մի զգալի մասը մենք հետ ենք տալիս փորձագետներին՝ եվրոպացիներին. «Այդպիսի բան չի կարող լինել»:

Արամ Մանուկյանը դժգոհեց, որ այդ ամենը քաղաքացու ուսերին է ծանրանալու եւ «տատը չոռը ուտի» անեկդոտը հիշեց. «Աննպատակ գումարներ, ծախսեր, սա է մեր վարկային քաղաքականությունը: «Տատը չոռը ուտի» անեկդոտը հիշո՞ւմ եք, ասում է թոռներին՝ ամեն մեկդ ձեր կերած թվի կեսը տվեք ինձ, հավասար լինի, տատը չոռ ուտի: Տատը՝ կառավարությունը, ամբողջ գումարները հավաքում է, 5 մլրդ դոլարի պարտքը հավաքում է, հետո էլ կասեք կրթության համար 30 մլն դոլարի վարկը, իհարկե, քիչ է: Բայց մի հատ գումարեք, ո՞վ է այդ վարկերը տալու: Ինչքա՞ն կարելի է անպատասխանատվությամբ այսօրվա վարկը գցել վաղվա եկողների վրա ու արագացված տեմպերով: Սա կոլեկտիվ պատասխանատվությա՞ն խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հենց նման ՏԱՏՈւՑ են արտագաղթում մարդիկ………….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930