Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանի Գուրգեն Մահարու անվան թ.176 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագիր

Սեպտեմբեր 10,2014 16:56

Այն  իրականացվում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ։

Ծրագիրն իրականացնելու մասին հանդիպումներից մեկի ընթացքում պայմանավորվել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։

Ծրագրի մեկնարկային միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Լիտվայի դեսպանատանը՝ ծրագիրը նախաձեռնելու համար։

«Դպրոցի ընտրությունը պատահական չէ. Գուրգեն Մահարու այրու՝ ազգությամբ լիտվացի Անտոնինա Մահարու պատվին է, որ ծրագրի առաջին քայլերը հենց այս դպրոցում ենք կատարում։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ դպրոցահասակ երեխաների շրջանում անվտանգ երթևեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելու, կարգուկանոն ամրապնդելու գործում։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ այս ծրագրիրը շարունակական դարձնել»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
«Լիտվայում երթևեկության անվտանգությունը բարձրացնող միջոցառումների շատ լավ փորձ ունենք: Առաջարկեցինք Երևանում ևս կիրառելի դարձնել դրական այն փորձը, որը Լիտվայում, վստահ եմ, բազմաթիվ կյանքեր է փրկում»,- նշել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։
Ծրագրի բացման արարողությունից հետո հյուրերը ներկա են եղել դպրոցի սաների պատրաստած միջոցառմանը, որի ավարտին երեխաներին նվիրել են հետիոտնի համար նախատեսված լուսային փոքրիկ սարքավորումներ։ Դպրոցականների հետ դասընթացը վարել են «Լիտվայի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» կազմակերպության ներկայացուցիչները։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930