Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Այվազյանի, 100 միլիոն դոլար հարկ հավաքել մեր տնտեսության դեպքում, մի բան էլ շատ է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2014 16:39

2015 թվականի բյուջեի խոշորացված ցուցանիշներով, որը կառավարությունն արդեն ներկայացրել է` որպես նախնական տարբերակ, նախատեսվում է հարկեր եւ տուրքեր հավաքագրել 1 տրիլիոն 184 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 49 միլիարդ դրամով ավելի է: Սա, ըստ տնտեսագետների, ցածր ցուցանիշ է` համեմատած վերջին տարիների հետ:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանից այսօր «Հենարան» ակումբում լրագրողները հետաքրքրվեցին, թե բյուջեի քիչ հավաքագրման պատճառը ո՞րն է, գուցե` ստվերի դեմ պայքարի վրա հույս չեն դնում:

Պարոն Այվազյանն ասաց` քանի որ 2015 թվականի բյուջեի փաստաթուղթը դեռ նախնական տարբերակն է, հստակ բան չի կարող ասել, բայց երբ այն մտնի ԱԺ՝ մանրամասն կքննարկեն, եւ այդ թվերը դեռ փոփոխվելու են:

Վարդան Այվազյանի խոսքերով` «Ես գտնում եմ, որ ստվերի դեմ պայքարը շարունակվում է, բարեփոխումներ են կատարվում, փաստաթղթաշրջանառության խստացումը արդյունք կտա: Այնպես չէ, որ երեկվա ցանած հատիկը վաղը ցորեն է դառնալու»:
Մեր ճշտող հարցին` գուցե արտագաղթը կամ բիզնեսի պակասությունն է պատճառը, որ քիչ հարկ են հավաքելու, պատգամավորն ասաց, որ 49 միլիարդ դրամը, այսինքն` 100 միլիոն դոլարից ավելի գումարի հավաքագրումը մեր այսօրվա տնտեսության համար նույնիսկ շատ է. «Այն դեպքում, երբ վերջին տարիներին մոտ 8 հազար տնտեսվարող` խանութներ եւ այլն, փակվել են, ի՞նչ անենք, հարկային բեռն ավելացնենք, որ մնացածնե՞րն էլ փակվեն: Ավելի լավ է տնտեսական ակտիվությունը բարձրացնել, քան` հարկային բեռն ավելացնել»:

Պարոն Այվազյանի խոսքերով` երբ նախորդ տարի 25 միլիարդ դրամի չափով ավելացրեցին հարկերը, տնտեսվարողներն ասում էին` «Մեզ մորթեցիք»:

Մանրամասն` տեսանյութում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե Վարդան Այվազյանի նման մտքի ԳԻԳԱՆՏԸ որ ասում է………………………Քիչ գրեք այս մարդու ԱՇԽԱՐՀԱՑՈւՆՑ մտքերը…………..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930