«Ես մանրամասներին տեղյակ չեմ, չեմ ուզում մասնավոր դեպքի վրա կանգ առնեմ, բայց բոլոր ոլորտներում, առաջին հերթին հենց խոսքի ազատության ոլորտում, անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից Ա1+-ի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելուն՝ նշելով, որ անկախ նրանից, թե ով է դեպքին մասնակից եղել, օրենքը պետք է պահպանվի:
Լրագրողներից մեկի հարցին` ԱԺ-ն ծառայողական քննություն կանցկացնի՞ դեպքի առթիվ, Շարմազանովն ասաց, որ դրա համար կան իրավապահ մարմիններ: «Դա թաքուն չի արվել, երկու պատգամավոր հայտնել են այդ մասին, և ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները կքննեն և կտեսնեն: Բայց ես մանրամասներին տեղյակ չեմ: Ազգային ժողովն իրավապահ մարմին չէ, որ քննություն իրականացնի»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խեղճ Շարմազանով….ամեն նման դեպքից հետո պիտի ապացուցի, որ ցանկացած մուգ բան շոկոլադ է……………..