Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտնում է, որ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անհիմն շահարկում են:
Պաշտոնապես հայտնում ենք, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու վարած մեքենայի հետ Սրբազան հայրը որևէ առնչություն չունի. տարածված լուրը հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին