Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ ճշտվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագիրը և ամսաթիվը, փոխանցում է «ԱՊԱ»-ն:
«Հաջորդ շաբաթ համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի) հերթական այցը կկատարեն տարածաշրջան, դրանից հետո Նյու Յորքում կհանդիպեն արտաքին գործերի նախարարները», – ասել է Մամեդյարովը Բաքվում Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Սերբ պաշտոնյան իր հերթին հիշեցրել է, որ 2015թ. սկզբից իրենց երկիրը ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը և լրջորեն զբաղվելու են Ղարաբաղի հակամարտության հարցով.
«Այդ հարցի շուրջ իմ վերաբերմունքը լուրջ է լինելու», – ասել է նա, – «ԵԱՀԿ նախագահության ժամանակ մենք մեր ներդրումը կանենք հակամարտության կարգավորման հարցում: Սերբիան աջակցում է երկու երկրների տարածքային ամբողջականությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ