Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրդողանի ճնշումները Հունաստանի վրա չազդեցին 

Սեպտեմբեր 10,2014 14:59

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Ապոստոլոս Կակլամանիսի հետ, որի օրոք է ընդունվել Հայոց ցեղասպանությունն ու ով ղեկավարում է Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խումբը: «Ես իմ ողջույններն եմ հղել Ազգային ժողովի անունից ու շնորհակալություն եմ հայտնել նրանց 54 պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել, ու վստահեցրել եմ, որ սա ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացված քայլ էր, այլ ժխտողականության դեմ պայքար»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, երեկ Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: «Այս օրինագիծը դուռ է փակում նոր ցեղասպանությունների առաջ, և նա էլ բոլոր պատգամավորների անունից նշեց, որ իրենք պայքարում են ժողովրդավարության, ցեղասպանության ճանաչման համար և ասաց, որ մեր պայքարը միասին առջևում է»,- ասաց բանախոսը: 

Էդուարդ Շարմազանովը Հունաստանի պառլամենտի այս օրինագիծը կարևոր է համարում նաև այն պատճառով, որ Նյուպորտում Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետին, ներկայացրել իր դժգոհությունն այս օրինագծի վերաբերյալ, սակայն փաստացի նրա ճնշումը չգործեց: 

Լրագրողներից մեկի հարցին`իր կարծիքով այս օրինագծի ընդունումը կարո՞ղ է նպաստել, որ Ֆրանսիայի խորհրդարանը ևս առաջիկայում նման օրինագիծ ընդունի, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, վաղն էլ է հանդիպելու: Հանդիպումը եղել է սոցիալիստների խմբակցության ղեկավարի հետ: Նրանք վստահեցրել են, որ կողմնակից են, որ այդ օրենքն ընդունվի, գտնում են, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, և որքան էլ լինեն ճնշումներ թուրքական կողմից, նրանք գնալու են այդ քայլին, և իրենց քաղաքական կամքն է, որ ճանաչեն դատապարտման օրինագիծը:

«Վալերի Բուայեն ունի ադ օրինագծի նոր նախագիծ, մենք պետք է շահագրգռված լինենք, որ այս հարցում նրա կուսակցությունն ու սոցիալիստները միասնական լինեն, որովհետև Հայոց ցեղասպանությունը կուսակցական պատկանելիություն չի ճանաչում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ ցեղասպանության ժխտողականութան դեմ պայքարը նոր թափ է հավաքում. «Մենք տեսանք, որ այն, ինչ-որ անշրջելի է, պետք է լինի: Միջազգային առաջադեմ մարդկությունը հասկանում է` քանի դեռ օրենքով չի պատժել նրանց, ովքեր որ ժխտում են անհերքելին` ցեղասպանությունները և հանցագործությունները մարդկության նկատմամբ, վտանգ կա, որ ցեղասպանությունները կկրկնվեն, և փաստորեն նմանատիպ օրինագծերով մենք փակում ենք դուռը, և պատուհանը, և երդիկը բոլոր ճկուն ճնշումների վրա»: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930