Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կրոնական կառույցների ներխուժումից հետո ինքնասպանությունների թիվը աճել է երկրում»

Սեպտեմբեր 10,2014 14:29

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ինքնասպանությունների կանխարգելման օրվա շրջանակներում ասուլիսին նշեց, որ աղանդների ակտիվացումը, սոցիալական ծանր դրությունը, երկրաշարժից հետո հոգեկան դրությունը երկրում ավելացրեց ինքնասպանությունների թիվը։

Բանախոսի պնդմամբ՝ երկրում չկան մասնագետներ՝ հոգեբաններ, որոնք աշխատեն ինքնասպանության փորձ կատարողների հետ. «Նրանց հետ աշխատելուց հետո նվազում է ինքնասպանություն կատարելու հավանականությունը»։

Պրն Ամարյանի խոսքով՝ պետական մակարդակով պետք է պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարվեն կանխարգելման նպատակով. «Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ պաշտպանության նախարարությանը կից կառույցներ պետք է ստեղծվեն։ Եթե պետությունը չսկսի հսկել կրոնական կազմակերպությունները, ինքնասպանությունների թիվը կտրուկ աճ կապրի»։

Նրա ներկայացմամբ՝ 1990-ական թվականներից հետո, կրոնական կառույցների ներխուժումից հետո, ինքնասպանությունների թիվը սկսեց աճել։ Պրն Ամարյանը օրինակ բերեց 2010 թվականին Վարդաշենում խարիզմատիկ եկեղեցու հետեւորդ 12 տարեկան աղջկա ինքնասպանության մասին, որը չուներ ոչ մի մանկական գրականություն եւ միայն աղանդներին վերաբերող գրքեր էր կարդում։ Բանախոսի պնդմամբ՝ «լվացել էին» նրա ուղեղը։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացմամբ՝ Միջազգային առողջապահական կազմակերպության փոխանցած տվյալների համաձայն, Հայաստանը ինքնասպանությունների թվով զբաղեցնում է 93-րդ տեղը։ Պրն Ադիբեկյանի փոխանցած տվյալների համաձայն՝ Հայաստանում ավելի շատ ինքնասպանություն են գործում 50-ից բարձր տարիքի անձիք, քան երիտասարդները։ Հիմնականում ինքնասպան են լինում թունավոր նյութեր խմելով, կամրջից իրենց ցած գցելով։

Ըստ նրա, ամենաշատն ինքնասպան են լինում Դանիայում, Լատվիայում Լիտվայում, Հյուսիսային Եվրոպայի, Սկանդինավյան այն երկրներում, որտեղ հիմնականում սոցիալապես ապահով են, իսկ ավելի քիչ ապահով երկրներում ինքնասպանությունների թիվն ավելի քիչ է։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930