Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Մաքսային միությանը «կողմ» արտահայտվողների թիվը գնալով նվազում է

Սեպտեմբեր 10,2014 14:27

«2013-ին մինչև Սերժ Սարգսյանի հայտարարելը, որ ցանկանում ենք միանալ Մաքսային միությանը, այս անդամակցությանը կողմ է եղել հարցվածների 67 տոկոսը, հայտարարությունից մեկ ամիս անց այդ ցուցիչը դարձավ 64 տոկոս, մեկ տարի անց հասարակության 57 տոկոսն է կողմ անդամակցությանը»,-այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Հայաստանում Գելափ Ինթերնեյշնլի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա ներկայացրեց Հայաստանում Գելափ Ինթերնեյշնլի` օգոստոսի 8-17–ն անցկացրած «Սեպտեմբերի 3. մեկ տարի անց» և «Իրավիճակն Ուկրաինայում. ընկալումը Հայաստանում» թեմաներով նոր հարցումների արդյունքները։

Մաքսային միությանը «կողմ» արտահայտվողների թվի նվազումը պարոն Նավասարդյանն անորոշությամբ է պայմանավորում ու նշում. «Ստորագրում ենք-չենք ստորագրում՝ իրավիճակն է այս ամենի պատճառը, հասարակական կարծիքի վրա ազդում են նաև իրադարձությունները Ուկրաինայում, քանի որ հասարակությունը տարբեր ուղերձներ է ստանում»: Հարցին` արդյոք Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված նախապայմանն այս հարցում դերակատարություն ունի՞, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե հարցման ժամանակ շեշտադրում էինք Ղարաբաղի հարցը, ապա կողմ արտահայտվողների 57 տոկոսը իջնում էր 23 տոկոսի»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ռիկային չէ՞ Մաքսային միության հանդեպ հասարակության նվազող հետաքրքրության պարագայում այդ միությանն անդամակցությունը, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Բոլոր տեղեր գնալն էլ ռիսկային է, տեղում մնալն էլ է ռիսկային: Ես կողմնակից եմ ասել՝ ինչպես է պետք գնալ Մաքսային միություն կամ Եվրամիություն: Բայց նաև բոլոր ռիսկերը պիտի հաշվարկենք, քանի որ ունենք նաև անվտանգության խնդիր»:

Արամ Նավասարդյանի ներկայացմամբ՝ հարցումների արդյունքում ստացված պատկերը հետևյալն է. «Իրենց կյանքով բավարարված է հասարակության 50 տոկոսը, չբավարարված`49 տոկոսը: Ընտանիքի տնտեսական վիճակը «շատ լավ» է գնահատում 1 տոկոսը, «լավ»`14 տոկոսը, «միջին»`52 տոկոսը, «վատ»` 22, «շատ վատ» 11 տոկոսը: Երկրի տնտեսական վիճակը «շատ վատ» է գնահատել 39 տոկոսը, «վատ»`35 տոկոսը, «միջին»`21 տոկոսը, «լավ»` 3 տոկոսը, «շատ լավ»՝ 0,3 տոկոսը: Ինչպես տեսնում ենք, դրական պատասխանների տոկոսն ընտանիքում ավելի մեծ է, քան ՀՀ տնտեսական վիճակը: Սա դարձել է սովորական երեւույթ, որովհետեւ մենք 2006-ից կես տարին մեկ չափումներ ենք իրականացնում, և պատկերը միշտ նույնն է: Քանի որ ընտանիքների մեծամասնությունը դրսից տրանսֆերտներ է ստանում, իրենց տնտեսական վիճակը գնահատում են առավել լավ, քան երկրի տնտեսական վիճակն է: Ինչպիսին կլինի ընտանիքի դրությունը մեկ տարի հետո հարցին 13 տոկոսը դժվարացել է պատասխանել, «զգալիորեն վատ»`16 տոկոս, «որոշ չափով վատ»` 17 տոկոս, այսինքն՝ մոտ 37 տոկոսը վատ սպասումներ ունեն, 33 տոկոս էլ կարծում են, որ ոչինչ չի փոխվելու երկրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930