Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինվորը ցանկացել է սուրճ խմել, արկերը վառվել-պայթել են

Սեպտեմբեր 10,2014 14:26

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արկադի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2013թ. հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 12-ը մարտական հենակետում ընդգրկված լինելով որպես ինժեներական աշխատանքներ կատարող, 2013թ. հունիսի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, հրանոթի խորշում խախտելով անվտանգության կանոնները, սուրճ եփելու նպատակով չոր սպիրտով եւ փայտի կտորներով կրակ է վառել, ապա դրսեւորելով հանցավոր անփութություն` քիչ անց դուրս է եկել զինամթերքի խորշից ե գնացել կացարան`մոռանալով մարել կրակը, ինչի հետեւանքով կրակը տարածվել ու այրել է խորշում տեղադրված արկերի արկղերը: Դրա հետեւանքով պայթել եւ ոչնչացել են արկղերի մեջ պահվող, ընդհանուր 3 միլիոն 660 հազար դրամ արժողությամբ արկերը:

Ըստ «Դատալեքս» կայքի` Ա. Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 370 հոդվածով («Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը» ), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեր ունեցած տեղեկություններով` Ա. Գալստյանը սուրճ պատրաստելու ընթացքում ցանկացել է սիրած աղջկա հետ հեռախոսազրույց ունենալ, սակայն հեռախոսի մարտկոցը լիցքաթափված է եղել: Մինչ նա հեռախոսը կացարանում լիցքավորման է դրել, կրակը տարածվել է: Հետագայում Ա. Գալստյանը հրաժարվել է ընդունել իր մեղքն , ասելով, որ կրակը կարող էր առաջանալ տարածքում հայտնված անծանոթ մեկի անզգուշության հետեւանքով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930