Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ ընդդիմությանը. «Գոնե մի անգամ համակարծիք ենք»

Սեպտեմբեր 10,2014 13:45

ԱԺ-ում քննարկվում է ՀՀԿ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենքը կարգավորում է այն հարցը, որ երբ մարդը որոշ գումար է պարտք բանկին, բանկը պետք է արգելանք դնի միայն կոնկրետ պարտքի գումարի չափով, ոչ թե ամբողջ հաշիվների վրա: Օրինագծով նախատեսվում է, որ այն բանկը կամ վարկային կազմակերպությունը, որը չի կատարի օրենքի պահանջը, պետք է փոխհատուցի պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը:

Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքը կողմ է այդ նախագծին. «Այս նախագիծը նոր իրավահարաբերություն չի պարունակում, այլ հստակեցնում է արդեն գործող կարգը, որպեսզի մեր քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարում չկատարվեն, իսկ կատարվելու դեպքում տույժեր կրեն համապատասխան կազմակերպությունները: Որեւէ քաղաքական «նագրուզկա» իր մեջ չի կրում: Նախորդ նախագծի պես` ես այս նախագծին էլ կողմ եմ քվեարկելու»:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ 21 առեւտրային բանկ ունենք, որոնցից տասը չունեն այն ծրագիրը, որով կալանքը պետք է դնեն ոչ թե ամբողջ գումարի, այլ միայն պահանջվող գումարի վրա, իսկ դա մարդու իրավունքների խախտում է. «Մարդիկ գնացել են դուրս, տեսել են կալանքի տակ է ամբողջ հաշիվը: Այս օրենքը բանկային համակարգի ապօրինություններից մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար է: Կոչ եմ անում քվեարկել այս նախագծի օգտին»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ օրինակ բերեց, թե ինչպես է 5000 դրամի համար կալանք դրվել հաշիվների վրա, այն էլ այն դեպքում, երբ մարդը վճարած է եղել ու մեկնել է հանրապետությունից. «Հետո վերադարձել է, ցույց է տվել 5000 դրամի վճարման անդորրագիրը, պատասխանը եղել է՝ կներեք, տեղի է ունեցել թյուրիմացություն»: Ըստ Նաիրա Զոհրաբյանին, այս խայտառակ իրավիճակներից պետք է քաղաքացիներին ազատել եւ պատժել կազմակերպություններին. «Քաղաքացու սեփականությունը բռնագանձվում է՝ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացու իրավունքը»:

Գալուստ Սահակյանն ուրախացավ. «Գոնե մի անգամ համակարծիք ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930