Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ԱԺ անվտանգության ծառայության պետով պետք է զբաղվեն իրավապահները»

Սեպտեմբեր 10,2014 12:50

 

«ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը ԱԺ-ի տարածքից դուրս գալով՝ հարձակում է գործել Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Կարծում եմ, որ տեղի  է ունեցել շատ լուրջ իրավախախտում, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»,- այսօր ԱԺ նիստի սկզբում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ երեկ «Բարեւ, Ռոբ» ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Որպես ԱԺ պատգամավոր, դատապարտում եմ նման գործելակերպը ԱԺ աշխատակցի: Կարծում եմ, դրանով պետք է զբաղվեն իրավապահները, բայց մինչ այդ, պարոն Սահակյան, կարծում եմ, պատեհ կլինի,, որ դուք հանձնարարեք, որպեսզի այդ հարցով անցկացվի ծառայողական քննություն»:

Գալուստ Սահակյանն ի պատասխան արձագանքեց՝ «Ուրի՞շ»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը միացավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա ասաց, որ անվտանգության աշխատողները պետք է համապատասխան վերապատրաստում անցնեն, որ կարողանան հանդուրժող լինել. «Այն պահվածքը, որը ձայնագրվել եւ ցուցադրվում էր, ագրեսիայի խնդիր էր: Անվտանգության պահպանությունը հանդուրժողականությամբ է արվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետք» -ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զարզանդ says:

    գալուստ սահակյանից այդ էլ պետք էր սպասել, որովհետև շատ դժվար է բառեր կապակցել։ Նա կարող միայն հնչյուններ արտաբերել (ուրիշ)։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930