Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի երկրորդ պատուհասը. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 10,2014 12:02

Հայաստանում իսկապես արատավոր ավանդույթ է ձևավորվել՝ իշխանական լծակներին տիրապետող ցանկացած մարդ իր պարտքն է համարում անպայման մի անդառնալի փորձանք բերել պետության գլխին։ Այնպիսի փորձանք, որ ինքը հետո թողնի-գնա էլ՝ դեռ երկար ժամանակ երկիրը չկարողանա դրա տակից դուրս գալ։

Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, եկավ Հայաստան, ինքն իրենից գոհ՝ քաղաքական դաշտն ավերեց, Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից, Երեւանում սկսեց «բամբաներկա» շենքեր սարքել, հիմա էլ գնացել ու իր համար վինդսերֆինգով է զբաղվում։ Իսկ Ղարաբաղը տասը-տասնհինգ տարի է՝ այդպես էլ չի կարողանում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, երկրի ռազմավարական օբյեկտները հանձնված են ռուսներին, «բամբաներկա» շենքերը դատարկ են, Հյուսիսային պողոտան էլ օրումեջ «ռեմոնտ են անում»։ Տիգրան Սարգսյանն էլ Հայաստանի տնտեսությունը հիմնավորապես «բարեշրջեց», կիթառն ուսից կախեց, թաթիկով ցտեսություն արեց ու գնաց Վաշինգտոն, իսկ Հայաստանի արտաքին պարտքն այդ ընթացքում եռապատկվեց, կովերն այդպես էլ բան չհասկացան 18 միլիոն դոլարանոց դասախոսություններից, մոծակներն էլ ինչպես Ջերմուկի անտառներում տզզում էին՝ շարունակում են տզզալ։ Ու երկիրը ղեռ երկար ժամանակ չի կարողանալու դուրս գալ արտաքին պարտքի բեռան տակից. ստիպված է լինելու նորանոր վարկեր վերցնել՝ հների տոկոսները փակելու համար։

Սերժ Սարգսյանը, որպես ստեղծագործ խառնվածքի տեր անձնավորություն, չէր կարող մի անդառնալի փորձանք բերելով բավարարվել։ Սկզբում Հայաստանը տարավ-խցկեց Եվրասիական միության (թե երբ եւ ինչպես ենք դրա տակից դուրս գալու՝ անհասկանալի է), հիմա էլ որոշել է Սահմանադրությունը փոխել։ Սահմանադրություն փոխելը դեռ ոչինչ, մարդը որոշել է պետական կառավարման համակարգը փոխել։ Հերիք է, ինչքան նախագահական եղավ, թող մի քիչ էլ խորհրդարանական լինի։ Փորձանքը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Քիչ է մնում ազգովի գնանք ասենք՝ այ մարդ, արի կլինի՝ եւս մի ժամկետ նախագահ մնա, բայց Սահմանադրությանը ձեռք մի տուր, պետական կառավարման համակարգի հետ գործ չունես, հո կրակը չենք ընկել քո անիմաստ իշխանատենչության ձեռքը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930