Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նախարարը վերականգնել է դատապարտյալի խախտված իրավունքները

Սեպտեմբեր 10,2014 11:57

Արդարադատության նախարարը որոշում է կայացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատարի դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը չկիրառելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու մասին:

Երկրորդ խմբի հաշմանդամ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Վարդանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:
Ինչպես տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 9-ի դատավճիռը չէր բողոքարկվել եւ մնացել էր օրինական ուժի մեջ: Ըստ այդ հոդվածի, դատապարտյալի նկատմամբ տարածվում էր Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԺ համաներման մասին որոշումը:Սակայն համաներում չէր կիրառվել, իսկ Aravot.am-ի հարցին էլ, թե ինչո՞ւ է դատապարտյալը պահվում փակ ռեժիմի պայմաններում, երբ նրա համար որոշվել է կիսափակ, եւ ինչո՞ւ նրա նկատմամբ համաներում չի կիրառվում, այսինքն, չի կատարվում դատարանի որոշումը, ԱՆ քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես հայտնել էին, թե «Դատապարտյալ Հ. Վարդանյանի կողմից նախկինում կատարած հանցագործությունների հաջորդականությունը, դատավճիռ կայացնող դատավորը ճանաչել է հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ և 67.1 հոդվածները: Դատապարտյալ Հայկ Սուրիկի Վարդանյանը նախկինում դատապարտվել է երկու միջին ծանրությունների և մեկ ծանր հանցագործությունների համար, ուստի առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը, այլ ոչ թե հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվ, ինչն էլ ճանաչվել է դատապարտող դատավորի կողմից: Հաշվի առնելով վերոնշյալը հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հայկ Սուրիկի Վարդանյանի նկատմամբ չի կիրառվել ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, հիմք ընդունելով նույն որոշման 9-րդ հոդվածի 5-րդ կետը՝ հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը»: Իսկ դատարանը առանձնապես վտանգավոր ռեցիդիվ չի համարել Հայկի արարքը, ինչը ՔԿՀ վարչությունը պարզաբանման նպատակով դիմել է դատարան, մերժվել է: Դատապարտյալի արդարացի բողոքին անդրադարձել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նախարարը օրեր առաջ որոշում է կայացրել դատապարտյալի նկատմամբ ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ որոշումը կիրառելու մասին ԱՆ «Վարդաշեն» հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի համաներման ակտը չկիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին, Հայկ Վարդանյանի վերադասության կարգով բերած վարչական բողոքը բավարարել է ամբողջությամբ, եւ հանձնարարել է ՔԿ հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ընդունել նոր վարչական ակտ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930