Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործներով սատարել են միմյանց. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 10,2014 11:33

Օրերս հայտնի դարձավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը։ Նա այդ մասին հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թե ինչու է անցել հացադուլի, որը ծայրահեղ մեթոդ է համարվում։ «Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթեւոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։ Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում են կործանել», ասված էր մարդասպանության մեջ մեղադրվող Մելիքյանի ծավալուն հայտարարության մեջ։

Ինչո՞ւ է դատավարության հենց այս փուլում, երբ արդեն վկաներ են կանչվում եւ հրապարակային հարցաքննվում դատարանի դահլիճում, հանկարծ մեղադրյալը որոշում գնալ նման քայլի։ Սա ոչ միայն տարօրինակ է, այլեւ խոսում է այն մասին, որ մեղադրյալի շուրջ իրավիճակ է փոխվել:

«Մեղադրյալ Տիգրան Մելիքյանի նախկին տնօրենը, որը գործով վկա էր եւ ով շատ սատարում էր նրան, հիմա ձերբակալված է կաշառակերության համար։ Այս փաստը եւս վախեցրել է նրանց։ Խոսքը Արմեն Լաբլաջյանի մասին է, որն, ինչքան գիտեմ, ազգակցական կապ ունի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկու հետ», մեզ հետ զրույցում ասաց սպանվածի կինը՝ Արփինեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930