Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանին դուր չէր գալիս «Ազատություն» ռադիոկայանի աշխատաոճը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 10,2014 11:08

«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված այս փաստաթղթի հեղինակը ՀՀ-ոււմ ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան է: Վերջինս պատմում է Ռոբերտ Քոչարյանի հետ 2007թ. հուլիսին իր իսկ խնդրանքով կայացած հանդիպման մասին: Զրույցը ընթացել է Հայաստանում տվյալ պահին արդիական մի շարք հիմնավորումներն շուրջ, որոնց թվում է Հայաստանում խոսքի ազատության խնդիրը: Այս համատեքստում դիվանագետը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի (Ա/Ռ) հիմնահարցը, որը ենթադրում էր ոչ միայն լոկ հաճախականության փոփոխություն, այլեւ խոսքի ազատության սահմանափակում:

Զեկուցագրում տեղ գտած մեջբերումներից ակնհայտ է, որ թեպետ Քոչարյանն ամեն կերպ փորձել է ձեւացնել, թե ռադիոկայանի հաճախականության փոփոխությունը կապ չունի քաղաքականության հետ, բայց, ի վերջո, չի կարողացել իրեն զսպել եւ անուղղակիորեն հաստատել է այդ փաստը։ Հատկանշական է, որ դա նկատել է նաեւ ամերիկացի դիվանագետը, ով զեկուցագրի ավարտին հանդես է եկել բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ։

Ամերիկացի պաշտոնյան նախ եւ առաջ նկատել է, որ Ա/Ռ-ը բավականին երկար պատմություն ունի եւ արդեն իսկ ավանդույթի է վերածվել Հայաստանում՝ ազատ խոսքի տարածման առումով։ Նա միաժամանակ հավելել է, որ ռադիոկայանի առջեւ հարուցվող դժվարությունները բացասաբար են անդրադառնում նրա գործունեության վրա։ Այս խոսքերը, սակայն, ամենեւին էլ չեն ազդել Քոչարյանի վրա, ով վճռականորեն հայտարարել է, որ Ա/Ռ-ը չի կարող հեռարձակվել հանրային ռադիոյի հաճախականությամբ։ Այսուհանդերձ, Քոչարյանը հարկադրված է եղել փոխզիջման գնալ՝ շեշտելով, որ ռադիոկայանը Հայաստանում իսպառ չի փակվում, այլ անցնում է մասնավոր հաճախականության։ Քոչարյանն անձնական երաշխիքներ է տվել, որ լրատվամիջոցը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը։

ԱՄՆ պաշտոնյան, ընդունելով հանդերձ Քոչարյանի երաշխավորությունը,
նկատել է, որ մասնավոր հաճախականությամբ հեռարձակվելու պարագայում ռադիոկայանը կզրկվի իր նախկին սփռվածությունից, երբ հասանելի էր ամբողջ Հայաստանի տարածքում։ Ռոբերտ Քոչարյանին այս հանգամանքն ակնհայտորեն չի մտահոգել, քանզի ի պատասխան ամերիկացու նկատառումներին՝ նա հայտնել է, որ Ա/Ռ-ը չի հասնի միայն այն առանձին գյուղերի բնակիչներին, որոնց շրջանում ռադիոկայանը մեծ լսարան չունի։ Մեղմ ասած, ծիծաղելի է Քոչարյանի բացատրությունը, քանզի ստացվում է, որ կարելի է լրատվամիջոցի առաջ սահմանափակումներ դնել այն պատճառով, որ ինչ-որ վայրում նրա լսարանը փոքր է։ Հազիվ թե մեկը կարող է ապացուցել, որ հանրապետության նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնողի գործառույթն է ռադիոկայանների հաճախականությունը փոփոխելն ու ունկնդիրների քիմքին հաճելի դարձնելը։

Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930