Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները երեկ բավականին երկար ժամանակ «բոթել» են քաղաքապետարանից իրենց հատկացված ծառայողական ԳԱԶ-3110 մեքենան, որպեսզի հասնեն նիստին։ Այս մասին մեր թղթակցին պատմել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։ ԳԱԶ-3110-ը, որ նախորդ տարի ստացել է «Բարեւ Երեւանը», խարխուլ մեքենա է, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ փչանում է։ Խմբակցության անդամները ստիպված են լինում մեքենայի շարժիչը գործի դնելու համար այն հրել մայրաքաղաքի փողոցներում։ «Ավելի շատ մերոնք են մեքենային տանում, քան մեքենան մերոնց»,- այսպես է ձեւակերպել Անահիտ Բախշյանը 2003 թվականի արտադրության «3110»–ը նկարագրելիս։ «Երեկ առավոտյան գործի դնելու համար էլի հրել ենք։ Նախօրեին էլ փչացել էր, մնացել էինք քաղաքի կենտրոնում»,- մեր թղթակցին պատմել է «Բարեւ Երեւանի» անդամ Դավիթ Սանասարյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում